Էրդողանն ու Ալիևը ընդհարման եզրին են՝ ռուս խաղաղապահների ներկայության պատճառով

Ալիևն Արցախի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել առանց Էրդողանի թույլտվության, այս մասին այսօր գրեց ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի ղեկավարած՝ WarGonzo նախագծի տելեգրամի ալիքը՝ հղում կատարելով իրենց Ստամբուլի իրավասու աղբյուրներին:

«Դիվանագիտական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ալիևը Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ Էրդողանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հայտնի փաստաթուղթը։ ՌԴ նախագահն Ալիևին նման հնարավորություն չի տվել»:

Ալիքը եզրակացրել է, որ բնականաբար, այս հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում, քանի որ Էրդողանի պլանների մեջ չէր մտնում տարածաշրջանը ՌԴ-ի վերահսկողության տակ հանձնելը։ «Թուրքական սցենարում հաշվարկն այն էր, որ բացի ռուսական զորախմբից, Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ միջև սահմանազատման գծում պետք է կանգնած լինեին նաև թուրքական զորքերը։ Ներկայիս պայմանագիրը դա չի ենթադրում»,- հայտնել է WarGonzo Telegram ալիքը։

Այն, որ Էրդողանի համար այնքան էլ հաճելի չի լինի ռուսական խաղաղապահների առկայությունը «իր ազդեցության» տակ գտնվող Ադրբեջանի համար, պարզից էլ պարզ է: Անկարան բաց չի կարող ընդդիմանալ, սակայն «ներսում» Էրդողանն ու Ալիևը դեռ կարող են «բախվել» և բանը կարող է հասնել անգամ Ալիևին «գահից» գցելուն:

Ահա, թաքնված դժգոհությունները ցրելու համար այսօր Ալիևը շտապեց գովաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որպեսզի Պուտինին ցույց տա, որ հավատարիմ է այդ հայտարարության կիրառմանը, ասել է թե՝ Էրդողանի տրամադրությունները, եթե անգամ այնքան էլ ուրախալի չի, դա չի վերաբերում Ադրբեջանին:

Ահա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է իր հանրապետության շահերին:

Ավելի վաղ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը «անցյալում է մնացել»: «Մենք դրանից հետո կարագացնենք զարգացման մեր ուղին: Մենք հասել ենք մեր ուզածին ռազմի դաշտում: Մեր զինվորներն ու սպաները ցույց տվեցին իրենց ուժը: Մենք ցույց տվեցինք մեր ուժը քաղաքական ասպարեզում, և եռակողմ հայտարարությունը լիովին համապատասխանում է մեր շահերին», - ասել է Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում:

Հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվում Անկարա-Բաքու իշխանական վերնախավում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6114 անգամ
Լրահոս
Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Հետախուզվող է ձերբակալվել Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ բա ինչու՞ չես դիմում այդ քայլին․ Լևոն Զուրաբյան (video) «Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am