Պատերազմը ղեկավարել են Աննա Հակոբյանն ու Սամվել Բաբայանը. Մովսես Հակոբյան (video)
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ կապված միջադեպի մասին:
«Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտռքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ տեսել, նստած է տիկին Աննան եւ կողքը կանգնած է Սամվել Բաբայանը, բարևել եմ, նստել: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ բանի չէր խառնվում: Երբ ավարտվեց, ես մոտիկացա, խնդրեցի, որ այլևս այդպիսի տեսարժան բաներ չի լինելու եւ նպատակահարմար է, որ դուք գնաք, նա էլ ասաց՝ լավ: Իմ գործառույթն է եղել չեզոքացնել ոչ զինվորական անձանց մուտքը տեղամասեր: Հաջորդ իմ գործառույթն այն էր, որ երբ հրամանատարն աշխատում էր 24 ժամ, անընդհատ, դա դժոխք էր, եւ պետք է հրամանատարը հանգստանա եւ ես կողքն էի լինում: Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ այնտեղ մարդ չմտնի, ամբողջությամբ չի հաջողվել: Ընդ որում, երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, դա առաջին զանգն է եղել: Ես Արայիկ Հարությունյանին հարցրել եմ, եթե ես քեզ խանգարում եմ, ես գնամ, դրանից հետո եկել եմ Երևան», – նշում է նա:
