Մենք տվել ենք 100%֊անոց սուտ ինֆորմացիա պատերազմի դաշտից. Մովսես Հակոբյան (video)
Զինված Ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, այսինքն սուտ տեղեկություն տարածելը, բացի այդ այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հայելի ակումբում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Պատերազմի 44 օրվա ընթացքում սուտը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է եւ մեր երկիրը կանգնեցրել է ավելի խորը ճգնաժամի առաջ: 100 տոկոս սուտը որևէ մեկի մոտ ընկալելի չէ։ Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը և 30 տոկոս դեզինֆորմացիա, որը հակառակորդին կշեղի բուն էությունից։ Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ և դրանից են ծնվել բոլոր այն հարցերը, թե ինչու կանգնեցվեց պատերազմը, եթե հաղթում էինք, որոշներն էլ ասում էին, պետք էր կանգնեցնել պատերազմը»։
