Արցախը դառնում է կռվախնձոր՝ Ռուսաստան-ԱՄՆ ճակատում

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ վարկաբեկելու և խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը: «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արևմտյան որոշ երկրներ հասանելի ուղիներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են վարկաբեկել և խախտել հրադադարի մասին համաձայնագիրը», – ասել է Նարիշկինը՝ մեջբերում է ԱՀԾ մամուլի բյուրոն:

«Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար: Նետվում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» անհրաժեշտության գաղափարը: Իսկ ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ հեռավորության վրա էր Ստեփանակերտը գրավելուց», – հավելել է ԱՀԾ տնօրենը:

Ըստ Նարիշկինի՝ «նման գործողությունները ևս վկայություն են այն բանի, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի բարեկամները, ինչպես միշտ, լուծում են իրենց խնդիրները հասարակ մարդկանց, այս անգամ` ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին: Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը սուզել լուրջ ռազմական բախման մեջ»:

Ռուսաստանից սա լուրջ ազդակ է, որն ապացուցում է, որ ղարաբաղյան փաստաթղթի ընդունումն, անընդունելի է արևմտյան տերությունների համար, քանի որ դա բացառապես Մոսկվայի ջանքերով ստացված համաձայնություն է, և առայժմ պահպանվում է Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունների արդյունքում: Իսկ արևմուտքն, այսպես ասած՝ դուրս է մնացել գործընթացից:

Հիմա արևմուտքը սկսեց անհանգիստ շարժումներ անել՝ թե այդ ինչպե՞ս, առանց մեզ հետ համաձայնեցնելու՝ նման իրավիճակ փոխվել Լեռնային Ղարաբաղում: Մինչդեռ ողջ պատերազմի ընթացքում նրանք «մտահոգությունների» մասին հայտարարություններ էին բացառապես տարածում՝ շարունակական կոչերով: Երբ ՌԴ-ի ջանքերով զինադադար կնքվեց, ռուս խաղաղապահներ մտան Արցախ՝ արդեն արևմուտքը դժկամությամբ է ընդունում Ռուսաստանի առաջատար լինելը մեր տարածաշրջանում:

Ինչևէ, Մոսկվան կփորձի ապագայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ գալ համաձայնությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ապահովելու հարցում:

ՌԴ իշխանությունները արդեն իսկ սկսել է «շահել» արևմուտքի սիրտը: ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը: Լավրովը, Պոպովը, Վիսկոնտին, Շոֆերն ու Կասպշիկն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդական հետագա գործողությունների համակարգմանը:

Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ ԱՄն-ը և Ֆրանսիան, հայտարարել են, որ ՌԴ-ից հստակություն են ակնկալում ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Տեղի է ունեցել Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն նույնպես նշել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել մինսկյան գործընթացը: «Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և մարդկանց իրավահավասարություն», -նշել է Փոմփեոն։

«Ղարաբաղում միայն պատերազմն է դադարել, խնդիրը, սակայն, վերջնականապես չի լուծվել», - երեկ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր չէ ետ կանգնել այս հարցում ստանձնած իր պարտավորություններից։ «Որպես Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը մնում է լիովին ներգրավված ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում։

Պատերազմի դադարեցումը միայն առաջին քայլն էր՝ հակամարտության խաղաղ, բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ», -հայտարարել է Մայք Փոմփեոն։ Նա նաև հայտնել է, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և մարդասիրական այլ կազմակերպություններին՝ պատերազմից տուժածներին օգնելու համար. «Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների ներդրումն այս հարցում, և կոչ ենք անում մյուս կառավարություններին ևս միանալ՝ նոր ու ավելի մեծ ջանքերով»։

Ամերիկյան վարչակազմի ընդդիմախոսները, մինչդեռ վստահ են, որ Վաշինգտոնը կարող է և պե՛տք է ավելին անի Արցախին աջակցելու, ինչպես նաև Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու, ժողովրդավարությանն աջակցելու համար։ «Ամերիկյան վերնախավը կարող էր քայլեր ձեռնարկել, որպեսզի ողբերգությունն այս ծավալների չհասներ, բայց, ցավոք, երբ հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերի վերջին, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշեցին հիմնականում լռել կամ չմիջամտել», - երեկ Կոնգրեսում հայտարարեց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։ «Եվ ի՞նչ ունենք մենք հիմա․․․Ռուսաստանը նոր հենակետ նվաճեց Հարավային Կովկասում և ստացավ այն, ինչին ձգտում էր դեռ 1990-ականներից։ Էրդողանի և Ալիևի ձեռքով դաժան բռնությունների զոհ դարձած հայ ժողովրդի անվտանգությունը հիմա թողնված է Վլադիմիր Պուտինի կողմից գործուղված խաղաղապահների հույսին։ Իսկ սեղանին մի թույլ համաձայնագիր է, որ որևէ բան չի ասում Թուրքիայի կողմից տարածաշրջան ուղարկված ջիհադիստների մասին, որոնք, եթե շարունակեն մնալ, կարող են նորանոր ոճրագործություններ իրագործել քրիստոնյա հայերի դեմ։ Որևէ բառ չկա ԼՂ-ի կարգավիճակը որոշելու հանձնառության մասին, և ոչ էլ որևէ բան, որ կխթաներ Ադրբեջանին խաղաղություն կնքել Հայաստանի հետ», - պնդել է հայամետ սենատորը։

Տարիներ շարունակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող Մենենդեսը նաև պնդեց, որ, բարեբախտաբար, Թրամփի իշխանավարումը կավարտվի հունվարին, և այս առումով դեմոկրատ Բայդենը շատ անելիքներ ունի․ - «Այս ագրեսիան հստակ ցույց տվեց այն, ինչ մենք վաղուց գիտեինք՝ Էրդողանն, անկասկած, այսօր հավակնում է տարածաշրջանում ամենաապակառուցողական դերակատարի տիտղոսին։

Առանց լուրջ հակազդեցության, նա կշարունակի առաջ տանել իր նպատակներն ու հարձակումները։ Ուստի հորդորում եմ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ Բայդենի աշխատակազմին կանգնեցնել նրան։ Այս հարցում անելիք ունի նաև Կոնգրեսը։ Մենք պետք է ի վերջո պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի նկատմամբ։ Ես նաև հորդորում եմ գալիք վարչակազմին վերահաստատել ամերիկյան առաջնորդությունը Հարավային Կովկասում»։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներից բացի, սենատորը կոչ արեց ԱՄՆ հաջորդ վարչակազմին անհապաղ դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին՝ փաստելով, որ Բաքուն խախտել է դրա տրամադրման առանցքային նախապայմանը և հակամարտության խաղաղ կարգավորման փոխարեն գործի դրել ռազմական ներուժը։ «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ բռնությամբ այս հարցը կարգավորելու փորձերը հաջողության չեն հասնի, և որ մենք չենք հանդուրժի ճնշումները Հայաստանի վրա արևելյան ու հարավային սահմաններից», նշեց Մենդնեսը։ - «Մեզ պետք է խորապես անհանգստացնեն հաղորդումները, որոնց համաձայն Ադրբեջանն այս պատերազմում օգտագործել է ԱՄՆ-ից ստացած պաշտպանական սարքավորումները։ Վարչակազմը պետք է լիարժեք հետաքննի այս տեղեկությունները և համարժեք արձագանք տա ամերիկյան օրենքների ցանկացած ոտնահարման։ Կանադան սառեցրել է զենքերի վաճառքը Թուրքիային հենց այս պատճառով, և ես ողջունում եմ այդ երկրի վարչապետի այդ քայլը։ ԱՄՆ-ը ևս նույնը պետք է անի և դիվանագիտական աշխատանք տանի՝ քաջալերելով մյուսներին ևս միանալ մեզ այս հարցում»։

Թրամփի վարչակազմի քաղաքականության և հաջորդի անելիքների մասին բազմաթիվ հրապարակումներ կան նաև մամուլում։ Օրերս ամերիկյան National interest-ը գրել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո ստեղծված իրադրությամբ ԱՄՆ-ը էականորեն զիջել է դիրքերը Հարավային Կովկասում։ Ավելին, հոդվածագիրը պնդել էր, թե ամերիկյան հետախուզությունն ու քաղաքական վերնախավը երեք առանցքային հարց են տապալել։ Առաջին, ինչո՞ւ Ամերիկայի դեսպանատունը տեղյակ չէր Բաքվի՝ պատերազմ սկսելու ծրագրերից, իսկ եթե տեղյակ էր, ինչո՞ւ էր Պետդեպը այս տարվա գարնանը շարունակում ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։

Երկրորդ, որքանո՞վ էր անկեղծ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար իր ջանքերում, և արդյո՞ք հենց առաջին իսկ օրվանից տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու ծրագիր չէր հետապնդում։ Եվ երրորդ, ի՞նչ դերակատարություն ունի Թուրքիան, և ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները կուլիսների հետևում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4363 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ոստիկանները հայտնաբերեցին ապօրինի շշալցված, փաթեթավորած և կեղծ դրոշմանիշերով մեծ քանակի օղիները «Բացի ոստիկաններից, քաղաքացիական հագուստով անձինք ևս կան, ենթադրում եմ՝ ոստիկանության աշխատակիցներ են. իրենք էլ հավիտենական չեն, իրենք էլ կհեռացվեն»». Տեր Պսակ քահանա Մկրտչյան Ինչու է ռազմական ոստիկանության մեքենան հերթապահում եկեղեցու մոտ Ոսկին և արծաթը գրանցել են վերջին տասնամյակների ամենախոշոր անկումը Հայտնի է՝ Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ հանդիսացող որ եպիսկոպոսներն են հրավիրվել Քննչական կոմիտե Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում մեկ օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 20 մարդ Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները Էսպես շարունակվի՝ գիշերը կդառնա գարշահոտ մերկասառույց, միգուցե զարթնեք ձեր մրափից ու աշխատե՞ք Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին․ Արա Զոհրաբյան Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով․ իրավապաշտպան Սրանք սիրում են քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների նկատմամբ՝ անմեղության կանխավարկածը տրորելով #ՀԻՄԱ․ «Մոսկվան հստակ պատասխան տվեց՝ չեն վստահում, ու իրենց անելիքն անելու են»․ Արթուր Մարտիրոսյան (video) Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր «Նիկո՛լ, չերազես․․․ դու գիտե՞ս՝ ինչ ես լինելու Վեհափառի առաջ․․․» (video) Թրամփը հարձակվելու է. սա իր հեղինակության հարցն է, պարզապես ժամանակ է շահում. Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ՇՏԱՊ․ Լարված վիճակ․ Ռազմական ոստիկանությունը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում (video) Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am