Վեց ամսվա «հույսը». ինչպես ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքում կրած պարտությունը եւ դրա հետեւանքով Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, եւ որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։ Սրանք հարցեր են, որ պատասխան են պահանջում հատկապես այն պայմաններում, երբ ողջ հանրությունն այսօր ծանր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Այստեղ է, որ առաջ է գալիս պատասխանատվության հարցը։ Բոլոր դեպքերում շատ հստակ է, որ երկրի իշխանությունները պատասխանատու են իրենց կառավարման ժամանակահատվածում թե՛ ձեռքբերումների (եթե այդպիսիք ընդհանրապես կան) եւ թե՛ ձախողումների համար։ Եվ կասկած չկա, որ ստորացուցիչ պայմաններով պարտադրված հրադադարի ստորագրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած քաղաքական թիմի ուսերին։

Եվ չնայած Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն իրականում վերջինս ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու կամ խուսանավելու փորձեր է կատարում, քանի որ այս իրավիճակում պատասխանատվությունը ենթադրում է առաջին հերթին հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչի մասին, ի դեպ, հստակ արտահայտվեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը։ Բայց մինչ հանրության եւ քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականը, վերջինս ներկայացնում է իր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը։ Վերջինս փորձում է հանրությանը համոզել, թե իրենք այսքանից հետո էլ ունակ են երկիրը վերականգնման փուլ փոխադրել։


Փաստացի Փաշինյանը ժողովրդից եւ քաղաքական ուժերից մինչեւ 2021 թվականի հունիսը ժամանակ է խնդրում եւ այս մի քանի ամիսների արդյունքների հետ էլ փորձում է կապել իր՝ իշխանության մնալու կամ չմնալու հարցը։ Այսինքն, մարդը ուզում է ժամանակ ձգել՝ հույսով, որ այս ամենը կմոռացվի կամ իրեն ավելի ներողամիտ կվերաբերվի ժողովուրդը: Ամենակարեւոր անելիքների մասով Փաշինյանը խոսում է պատերազմի հետեւանքների վերացման, տնտեսության զարգացման, բանակի բարեփոխումների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ այլ հարցերի մասին։ Բայց մարդիկ կարող են հարց բարձրացնել, իսկ ի՞նչն էր խանգարում գործող ու աթոռներից պինդ կառչած իշխանությանը այդ անելիքների մասին մտածել նախքան պատերազմը։ Հարցն այն է, որ Փաշինյանի երկուսուկես տարվա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրենք ավելի շատ զբաղված են փիառով, քան թե զուտ գործով, եւ ամեն մի առօրեական աշխատանք, թեկուզ դրանք լինեին շատ չնչին, ներկայացնում էին մեծ ձեռքբերում։

Վարչապետի կողմից ասուլիսների անբաժանելի մասը կազմող 100 փաստերը դրա վառ ապացույցն են, քանի որ այդ փաստերում բազմաթիվ ուշադրության ոչ արժանի թեմաներ էին ներառվում։ Դրան գումարած այն փաստը, որ Փաշինյանի կառավարման ընթացքում հասարակության պառակտումը հասավ իր գագաթնակետին, իսկ հիմնական ձախողումները սրբագրվեցին նախկին իշխանությունների վրա։ Բայց սա չէր խանգարում, որպեսզի Փաշինյանը խոսեր մինչեւ 2050 թվականն ընկած ֆանտաստիկ նպատակների մասին եւ դրանով հանրային տրամադրություններ բորբոքեր։

Մի քանի տասնամյակի հեռավորությունից օրակարգի ձեւավորումը առկա խնդիրներին առերեսվելուց խուսափելու փորձերից մեկն էր։ Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ պատերազմը եղավ այն ցուցիչը, որն ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը, առավել եւս հիմա, երբ տանուլ են տվել պատերազմը, երբ բացարձակ հանրային վստահություն չունեն։ Ու չնայած դրան՝ վեց ամսվա ծրագիր է ներկայացվում:

Թեպետ, հանուն արդարության, պետք է հավելենք, որ երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, որ սա մի վերջին փորձ է, ինչը հազիվ թե «աշխատող» լինի: Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները եւ, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am