Սպանություն Վանաձորում. սպանվել է «Ճաճոյենց Էդոյի» 34-ամյա տղան.ձերբակալվել է կինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) և 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործեը) հատկանիշներով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի վրա կան կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Արդեն բաժնում բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Վերջինս քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը քար պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված Ճաճոյի Էդոյի որդուն»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի տղան էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am