Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ ԿոնգրեսիՆերկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը(հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեցՆերկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Այս բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ինԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը:Ներկայացուցիչների պալատի բանաձևը կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»: Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է. «ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնիցանձիք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելուցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրքպաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին»: Բացի այդ բանաձևում նշվել է, որ Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի ևայլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», ևսա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանիանվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում կոչ է արվում. «ցանկացած թուրք անվտանգությանաշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքականանվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք էքրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ ՄիացյալՆահանգների օրենսդրության համաձայն»: Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է քայլերձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատություններըերկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ ևխաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»: «Համագումարը երախտագիտություն է հայտնում կոնգրեսականներ Ռոյսին, Էնգելին, Մըքքարթինու Հոյերին՝ վերջիններիս կողմից երկկուսակցական օրինագծի ներկայացման համար, որովդատապարտվում է թուրքերի կողմից կատաղի հարձակումը խաղաղ ցուցարարների դեմ և մերժողովրդավարական նվիրական արժեքների անարգումը», – նշել է Համագումարի գործադիրտնօրեն Բրայան Արդունին: Համագումարի անցյալ շաբաթվա հայտարարությամբ կոնգրեսականներին և Վարչակազմին կոչ էրարվում դատապարտել Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների ոտնահարման վերջին դեպքը: Համագումարը նաև  համայնքային քարոզչական արշավ սկսեց՝ հորդորելովՆերկայացուցիչների պալատի ու Սենատի անդամներին դատապարտել թուրքերի կողմիցհարձակումը և պատասխանատվության ենթարկել այս բռնարարքներն իրականացնողներին: Ի լրումն Ներկայացուցիչների պալատի բանաձևի, 28 կոնգրեսականներ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով§հրապարակավ դատապարտել այս գործողությունները, և որ նույնքան կարևոր է, ապահովել, որայդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»:Նախորդ օրը սենատորներ Լինսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և ՓեթրիքԼեյհին (դեմոկրատ, Վերմոնտ) նամակ էին հղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին,որտեղ մասնակիորեն ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ ևաջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտական անձնակազմի արտաքսմանը ՄիացյալՆահանգներից»: Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումներըդատապարտող հայտարարություններով:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am