Երեկ երկու քրեական հեղինակությունների` Արթուր Ասատրյանի, ինչպես նաև Արամ Վարդանյանի դեմ իրականացված մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։ Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Newsbook.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ հեղինակությունների նկատմամբ ծրագրավորվող պլանի պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկո: Նա շաքարային դիեբատից 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Քննչական կոմիտեից չբացահայտեցին՝ արդյո՞ք ձերբակալվածներից մեկը հենց Կանևսկոն է: ՔԿ-ի լրատվության վարչությունից հայտնեցին, որ գործից այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Հիշեցնենք նաև, որ երեկ NewsBook-ը գրել էր, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախ էին ընտրվել Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը»: Տեղեկացրել էինք նաև, որ չարագործների հիմնական թիրախը «Դոն Պիպոն» էր, որի՝ Էջմիածնում գտնվող տան հարևանությամբ քիլլերները տուն էին վարձել: Մահափորձը հենց այստեղ էլ պլանավորվել էր:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը