Արդեն տեղեկացրել ենք,որ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Գնդապետը բանտից դուրս եկավ ծաղիկները ձեռքին, որոնք նվիրեց իրեն դիմավորելու եկած կանաց եւ աղջիկներին, լրագրողներին:
«Իմ աճեցրած վարդեն են»,-ասաց: Վոլոդյա Ավետիսյանին դիմավորելու էին եկել մարտական ընկերները, ընտանիքի անդամներն ու հարազատները, որոնք ավելի ուշ հասան, քան գնդապետը դուրս կգար ՔԿՀ-ից: Պապին դիմավորելու էր եկել նաեւ թոռնիկը՛ Վոլոդյան, ով ծնվել է նրա կալանավորվելուց հետո: Ներկաները հուզվեցին նրանց հանդիպման տեսարանից:
Գնդապետը կարծում է, որ ազատազրկումը իր համար պատիժ էր գործած մեղքերի համար: Իսկ գործած մեղքեր նա համարում է Հանրապետական կուսակցությանը նախագահական ընտրություններում օժանդակելը:
Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ շարունակելու է իր պայքարը՝ այս անգամ հանուն դատապարտյալների իրավունքների պաշտպանության, քանի որ, նրա կարծիքով, դատապարտյալների համար օրենքը հավասար չի գործում:
«2 տարի պատանդ եմ եղել այս պետության ձեռքին, քանի որ եթե համաներումը եւ վաղաժամկետ ազատման իրավունքը կիրառվեր, երկու տարի առաջ ազատության մեջ կլինեի» ,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ: Մեղադրանքն առաջադրվել էր այն փուլում, երբ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների հետ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացրել:
-
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը