«Կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է:Օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու գործիքակազմում թերություններ կան: Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների փորձն ու ներուժը», - կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը :
Վարչապետը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում, քննարկելով շահագրգիռ պետական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, վերլուծություն և դրա հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշմամբ կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի վերաբերյալ նախագիծ:
«Հարկ է օգտագործել պետական գույքի ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների ներուժը, նաև կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսել», - ընդգծեց Կ. Կարապետյանը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը