Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քիչ առաջ որոշեց հեռանալ այդտեղից և շարժվեց դեպի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան:
Դատարանում ընթանում է նախորդ տարվա հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի գործով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի դատը:
«Մեր ընկերն է, մեր ընկերոջ եղբայրն է, գնում եմ աջակցեմ», - հայտարարեց Ավետիսյանը:
Խանդոյանն ու հարազատները նրան դիմավորեցին ծափահարություններով: Դատավորը հարազատներից մեկի նկատմամբ սանկցիա կիրառեց` դատական նիստերի դահլիճից հեռացում, ինչի պատճառով նիստն ընդմիջվեց 10 րոպեյով:
Վոլոդյա Ավետիսյանը մեկ անգամ ևս ասաց, որ շարունակելու է Կառավարության մոտ նստացույցը Սերժ Սարգսյանի հրաժարկանի պահանջով: Չբացառեց նաեւ, որ կարող է նստացույց անել նախագահական նստավայրի մոտ:
Լուսանկարը՝armtimes.com-ի
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը