Հնդկաստանը պարզել է ՌՕՈւ կայանի վրա հարձակում կազմակերպողների անձը
Հնդկաստանի հետախուզությունը պարզել է Փենջաբ նահանգի Փաթհանկոտայում ՌՕՈւ կայանի վրա հարձակում կազմակերպողների անձը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times Of India թերթը: Պարբերականի տվյալներով, հարձակումը նախապատրաստել էին «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման անդամները: Ծրագրմանը մասնակցել են նաեւ դրա առաջնորդը՝ Մասուդ Աժարը ու եւս երեք մարդ, որոնք այս պահին Պակիստանի տարածքում են գտնվում: Թերթը նշել է, որ հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեն գրոհայինների հասցեների ու նրանց հեռախոսահամարների մասին: ՌՕՈւ կայանի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը: Գործողությունը, որի ընթացքում վեց ահաբեկիչ է ոչնչացվել, չորս օր է շարունակվել: Գրոհայինների հետ ընդհարման հետեւանքով յոթ զինվորական է զոհվել: Ենթադրվումէ , որ ավտոմատ զենքով, ականանետներով ու դանակներով զինված ահաբեկիչների նշանակետը կայանում գտնվող կործանիչներն ու ուղղաթիռերն էին, սակայն գրոհայինները չեն կարողացել հասնել տեխնիկային:
