Ինչո՞ւ է Էրդողանն ամրապնդվում ՀՀ-ի սահմանին ու խորհրդարան ուղարկում՝ «Ադրբեջան զորք ուղարկելու» օրինագիծ

Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին է առաջարկել Ադրբեջան զորք մտցնելու օրինագիծ։ Երեկ էլ ոչ հաստատված տեղեկություններ հայտնվեցին համացանցում այն մասին, որ Թուրքիան Իգդիրում կուտակում են նորանոր զորամիավորումներ։

Այս տեղեկությունները, ոչ միայն, հաշվի առնելով նաև այլ ազդակներ Թուրքիայից ու Ադրբեջանից, գալիս են ապացուցելու մի ակնհայտ փաստ, Ադրբեջանում շուտով ահագնանալու է դժգոհությունը Արցախում ռուսական զորքերի ներկայությունից։
Իսկ սա նշանակում է, որ Հայաստան-Ռուսաստան մակարդակում հարկավոր են լուրջ հանդիպումներ, բանակցություններ, պայմանավորվածություններ՝ եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ դրա կիրառման հետ կապված:

Բայց՝ ո՞վ, Նիկոլ Փաշինյանը: Այսքանից հետո նրանից կարելի՞ է ակնկալել Հայաստանի ու Արցախի շահին համահունչ քայլեր: Հիմա նույնիսկ պարզ չէ, թե Պուտինը ծրագրո՞ւմ է առհասարակ մոտ ապագայում հանդիպել Փաշինյանին ու նրա հետ ինչ-որ խնդիր քննարկել:

Ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի ղեկավար Կարեն Վրթանեսյանը գրել էր. «Իմ տվյալներով առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմը, որին ակտիվ մասնակցում էր նաև Թուրքիան։

Բացի այդ պատերազմի ամբողջ ընթացքում թուրքական հետախուզական անօդաչուներն ակտիվ թռել են ՀՀ սահմանի երկայնքով։ Միաժամանակ օդանավերի թռիչքները գրանցող առցանց համակարգերը ցույց են տվել նաև ՀՀ սահմանի հատումներ (սա ՀՀ իշխանությունները պաշտոնապես հերքել են, բայց ես այդքան էլ չեմ հավատում այդ հերքումներին, ունեմ որոշ հիմքեր)։ Բացի այդ, մոտ 10 օր է, ինչ Ռազմինֆոյում գրանցում ենք թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքներ դեպի Իգդիր, որտեղ խոշոր թուրքական ռազմաբազա կա։

Դրան գումարած, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Էրդողանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել։ Թուրքիան հարձակմա՞ն է պատրաստվում։ Բա ռուսական բազա՞ն։

Փորձեմ պատասխանել։ Կարող է նշանակել, որ.

1. Թուրքիան ուժեր է կուտակում, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա և չթողնի, որ փորձենք թպրտալ Արցախից զորքերի դուրս բերման հարցում։
2. Թուրքիան տեսնելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարությունը, խուճապը և արագ մոբիլիզացվելու ընդունակ չլինելը, զորքեր է կուտակում, որպեսզի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնի։ Օրինակ՝ ՀՀ տարածքի հաշվին Նախիջևանի հետ սահմանի իր հատվածը մեծացնելու պահանջ։
3. Կարող է ուղղակի զգուշավորություն լինել. հաշվի առնելով լարված իրավիճակը, զորքեր է մոտեցնում սահմանին։ Այս տարբերակն ամենաքիչ հավանականն եմ համարում, քանի որ Հայաստանն ու նաև ՀՀ-ում ռուսական զինուժն այս պահին որևէ վտանգ Թուրքիայի համար չեն ներկայացնում։

Արդյոք ռուսական բազան կարո՞ղ է լիարժեք պաշտպանել ՀՀ-ն Թուրքիայի ոտնձգություններից։ Մասամբ։

Խնդիրը հետևյալն է. բազան ավելի շատ քաղաքական գործոն է, քան ռազմական, քանի որ Թուրքիայի 3րդ բանակի հետ բաց բախման համար այդ բազայի ռեսուրսներն անբավարար են։

Ռազմական առումով կա բազայի մատակարարման խնդիր, այսինքն` պետք է շտապ Հայաստան բերվեն մեծ թվով ուժեր, տեխնիկա, ինչը ինքնաթիռներով շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մեր 2 հիմնական օդանավակայանն էլ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են և ռազմական գործողությունների ժամանակ խոցելի են թշնամու հեռահար միջոցների համար։

Նշանակում է, որ ռազմական առումով բազան մատակարարելու համար Ռուսաստանը պետք է ստիպված լինի Վրաստանով ցամաքային կապ բացել, ինչն էլ միանգամից ՆԱՏՕ-ին առիթ կտա այս կոնֆլիկտին միջամտելու։

Ռուսաստանի քաղաքական գործոնն էլ է այս պահին բավականին թուլացած Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում Թուրքիայի կշռի աճի ֆոնին։
Այսինքն` Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն կարող են լուրջ քաղաքական թակարդի մեջ գցել (ի դեպ, նույնը՝ Իրանը)։

Առավել ևս, որ ՀՀ վարչապետը ծայրահեղ անհուսալի գործընկեր է, և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես իր դեմ լարվող թակարդի մաս, իսկ Հայաստանը՝ խայծ։

Գրածս վախենալի՞ է։ Այո՛։

Լուծում ունե՞մ։ Ո՛չ։

Ինչո՞ւ չեմ լռում։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ վտանգների մասին լռելը որևէ օգուտ չի տալիս։

Կարո՞ղ է Նիկոլն այս վիճակում լինել արդյունավետ ճգնաժամային կառավարիչ, է՛լ չասեմ հրամանատար։ Ինքներդ պատասխանեք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6864 անգամ
Լրահոս
Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը Նիկոլին «մզացնելու են» մինչև վերջ, հետո․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Հետախուզվող է ձերբակալվել Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ բա ինչու՞ չես դիմում այդ քայլին․ Լևոն Զուրաբյան (video) «Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am