Լոռու մարզում սպանվել է հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը: Վերջինիս սպանելու մեջ կասկածվում է կինը` Լիաննա Կիրակոսյանը:
Տիգրան Մարտիրոսյանը եւ Լիաննա Կիրակոսյանը իրենց երկու անչափահաս երեխաների հետ բնակվում էին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը:
«Նրանք ընտանիքում չորս հոգի էին՝ հայրը, մայրը եւ երկու երեխաները: Կարծեմ մեկը տղա է, մյուսը՝ աղջիկ: Նրանք մեր գյուղում չէին բնակվում, Վանաձորի գրանցում ունեին, բայց շուտ-շուտ գնում-գալիս էին գյուղ»,- ասում է Աշոտ Աշուղյանը:
Աշուղյանի խոսքով՝ «Ճաճոյի Էդոյի» որդին մեկ սեփական առանձնատուն ունի Գուգարք գյուղի կենտրոնում եւ մեկ բնակարան Վանաձոր քաղաքում:
Տիգրանը, ըստ գյուղապետի, 34 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Լիանան 32 տարեկան:
«Նորմալ տղա էր, ակուրատնի ընտանիք էր: Հեչ չգիտեմ, թե ինչի պատճառով են կռվել, դա միայն կինը կիմանա»,- նշեց համայնքապետը:
Armtimes.com-ի այն հարցին, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, Աշոտ Աշուղյանը նշել է.
«Գյուղում են վիճել, կարծեմ տան բակում է միջադեպը տեղի ունեցել: Չգիտեմ վեճի թեման ինչն է եղել, իրենք, որ գյուղում շատ չէին ապրում, բնակիչների հետ այդպես չէին էլ շփվում: Քաղաքում բիզնեսներ ունեին, գնում-գալիս էին»,- ասաց գյուղապետը:
Վերջինիս տեղեկություններով՝ Տիգրան Մարտիրոսյանի եւ Լիաննա Կիրակոսյանի երկու անչափահաս երեխաները գտնվում են մոր՝ Լիաննայի ծնողների տանը, ովքեր բնակվում են Վանաձորում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը