Կառավարության նիստն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին. «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»:
Կ. Կարապետյանը նշեց, որ սնանկության վարույթի տևողությունը երկար է, գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով բռնագանձման և համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում Սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարակություններ ներկայացնել:
«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն սնանկացման գործընթացների մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման, բոլոր մասնակիցների այդ պրոցեսի բավարարման և ընդհանրապես այդ պրոցեսը դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասաց Կ. Կարապետյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը