«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան քաղաքի մի շարք հատվածներում՝ նույնիսկ մեկ ժամից ավելի խցանումներ են առաջացել: Մասնավորապես` միակողմանի խցանված են Բաղրամյանի եւ Կոմիտասի պողոտաները։ Խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկը առավոտից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Ժամը 08:00-ից մինչեւ 12:30-ը գրանցվել է 21 պատահար: Այս մասին թերթի հարցին պատասխանելով ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:
– Պարոն Խաչատրյան, այս ժամի դրությամբ քաղաքի ո՞ր հատվածներում են խցանումներ եղել:
– Խցանումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անմիջապես խնդրին արձագանքնվել է Ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ եղանակային պայմանների պատճառով կարճ միացում է եղել Վաղարշյան եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտում, ինչի ուղղությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել խափանումը վերացնելու համար: Բացի այդ, ճանապարհապարեկային ծառայության վերակարգեր են ուղարկվել նշված խաչմերուկ՝ երթեւեկությունը կարգավորելու նպատակով, դա տեւել է մինչեւ ժամը 09:00-ն: Եղել են նաեւ մի քանի հատվածներում խցանումներ՝ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եղանակային պայմաններից ելնելով, թեկուզ անձրեւին ավելի հաճախակի են դարձել պատահարները եւ այսօր նույնպես բացառություն չէր: Այդ պատահարներով պայմանավորված դեպքի վայրերի հատվածներում կային խցանումներ: Առայժմ մեր դիտարկումների տեսադաշտում այսքանն է:
– 09:00-ից վերացել են խցանումները, բայց կարող է տեղ-տեղ ինչ-որ կարճ ժամանակահատվածում դանդաղ երթեւեկություն սկսվի, ամեն պահ հնարավոր է պատահար տեղի ունենա: Սա անընդհատ պրոցես է, բայց ուզում են նշել, որ Ճանապարհային ոստիկանությունը անմիջապես արձագանքում է:
– Ձեզ մոտ տվյալներ կա՞ն թե առավոտից մինչ 12:30-ը քանի պատահար է գրանցվել:
– Ժամը 08:00-ից մինչեւ այս ժամը գրանցվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից երկուսը մարմնական վնասվածքներով են, այսինքն` 4 հոգի մարմնական վնասվածք է ստացել, բարեբախտաբար զոհեր չկան:
– Եղանակային վատ պայմանների պատճառով խցանումներն ավելի են շատացել: Ըստ ձեզ ի՞նչն է պատճառը, վարորդների սխալ վարելու հետեւա՞նքն է, թե՞ երթեւեկության սխալ կազմակերպումը:
– Երթեւեկության սխալ կազմակերպում չկա, երթեւեկությունը կազմակերպված է այնպես, որ նույնիսկ լուսացույցի չաշխատելու դեպքում երթեւեկությունը պետք է աշխատի նորմալ, վարորդները պետք է առաջնորդվեն ճանապարհային նշաններով: Սակայն վարորդները, բնականաբար, մի քիչ խուճապի են մատնվում, չեն առաջնորդվում այդ նշաններով, եւ առաջանում է խցանում»:
Ամբողջությամբկարողեքկարդալ «ՀայկականԺամանակ» թերթիայսօրվահամարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը