Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ է,կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար:
«Ակնկալում ենք գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը:Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ:Առաջարկում են համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` մինչև այս տարվա վերջ հանդես են գալու նաև օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ:
Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
«Տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին:Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը