Հանցավոր, սկանդալային գործարք՝ ընդդեմ բանակի՞. Պարզաբանում չկա

Զենքի վաճառք՝ դեպի Թուրքիա

Armenian military portal տելեգրամյան ալիքը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից զենքի և սպառազինության առքուվաճառքին։ Telegram-ի տվյալ ալիքը ՀՀ պաշտպանական գերատեսչությանը մեղադրել է Սիրիայում թուրքամետ ահաբեկչական խմբավորումներին զենք վաճառելու մեջ։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա «զինակից ընկերները»՝ ՊՆ փոխնախարար Մակար Համբարյանն ու նախարարի վաղեմի ընկեր, որոշ շրջանակներում քաջ հայտնի զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) զբաղվել են զենքի վաճառքով դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար»,-նշված է տելեգրամ ալիքի հրապարակման մեջ։ Ըստ հրապարակման՝ Դավիթ Գալստյանի մուտքն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Հատկանշական է, որ Armenian military portal տելեգրամ ալիքի հրապարակմանն իր յութուբյան հաղորդման ժամանակ անդրադարձել է ռուսաստանցի հայտնի հաղորդավար և բլոգեր Վլադիմիր Սոլովյովը։

Նրա հետ զրույցում ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը նշել է, թե 2018թ-ից սկսված Հայաստանը ձեռք է բերել բավարար քանակությամբ զենք ու սպառազինություն, սակայն միաժամանակ «որոշակի գործողություններ է վարել» Թուրքիայի հետ, նրա տարածքով զենք է մատակարարվել Սիրիայի գրոհայիններին։ «Այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղում, որտեղ զգացվում էր այդ ամենի կարիքը, ոչինչ չէր արվում»,- նշել է Լեոնկովը։ Վլադիմիր Սոլովյովի կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերի իսկությունը դեռևս կարիք ունի ստուգման և տեղեկատվությունը կարիք ունի հաստատման, սակայն եթե պարզվի, որ տեղեկությունները ճիշտ են, ապա «դա հանցագործություն է, որը պետք է պատժվի ցմահ ազատազրկմամբ»։

Ինչու չկա՞ պաշտոնական պարզաբանում

Հրապարակված աղմկահարույց փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ պաշտոնական աղբյուրներից առայժմ հնչել է մեկնաբանություն ՊՆ-ից: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»:

Ի՞նչ է նշանակում Շրջանառվող փաստաթղթերը «հիմնականում կեղծ» են: Երեկվանից Փաշինյանի մոտ սկսվել է խոսել, և ոչ մի խոսք այս խայտառակ թեմայի մասին՝ ոչ ընդհանրապես, ոչ էլ ոչ «հիմնականում»-ի վերաբերյալ:

Ուրեմն, արձանագրենք, որ կան հանցավոր տեղեկություններ, որոնք ոչ ամբողջությամբ են հերքվում ՊՆ-ից: Ի դեպ, ոչ միայն պաշտոնական պարզաբանում պետք է լինի ՊՆ-ից, այլև իրավապահ ողջ համակարգի մակարդակով:

Արդեն պետք է քրեական գործեր հարուցված լինեին այնպես արագ, ինչպես Փաշինյանը կարգադրում է իրավապահներին ընկել ընդդիմադիրների հետևից:

Թեման բացել էր Միքայել Մինասյանը

Հիշեցնենք նաև, որ մայիսին այս թեման առաջին անգամ բարձրացրեց Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Մայիսի 30-ին, հերթական տեսաուղերձի ժամանակ, Մինասյանը հայտարարեց զենքի ապօրինի վաճառքի գործում Հայաստանի իշխանությունների մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը, արտոնյալ պայմաններով Մոսկվայից զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել, այնուհետև դրանք վաճառել երրորդ երկրների։

Մինասյանի «բացահայտման» մեջ շոշափեց ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր թե այդ ամենը տեղի է ունեցել: Գալստյանը, ըստ Մինասյանի, իրավունք է ունեցել Հայաստանի Հանրապետության անունից զենքի վաճառքի գործարքներ կնքել։ Մինասյանը նշեց, որ Գալստյանը պայմանական 100 միավոր զենք է գնում, այնուհետև ՀՀ-ն գործարարի օֆշորային ընկերությունից գնում է, օրինակ, այդ 100 տեսակից 60-ը, և այն տեղափոխում Հայաստան։ Իսկ նախապես պատվիրված մյուս 40-ը, Գալստյանը, որն արդեն պայմանագիր ունի երրորդ երկրի հետ, հենց Ռուսաստանից ուղարկում է օրինակ՝ Արաբական Միացյալ էմիրություններ։ Սակայն շուտով ռուսական կողմն իմանում է այդ մասին և, ինչպես նշեց Մինասյանը, 10 տարով արգելում է նրա մուտքը Ռուսաստան։

Իմանալով այդ մասին, Փաշինյանը, իբրև թե, որոշում է այլ միջոցներով փող աշխատել։ Օգնության է հասնում Հորդանանը։ Նախկին դեսպանն ասաց, որ արդիականացված «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ Պաշտպանության նախարարությունն իրականում Հորդանանից գնել է հին ու ոչ պիտանի «Օսա ԱԿՄ»-ներ՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով։ Իսկ բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնը, ավելի ճիշտ ՝ դրա առյուծի բաժինը, գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։

Այդ ժամանակ նշվեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ։
Sputnik Արմենիայի զրուցակիցները որոշ մանրամասներ էին պատմել այդ օրերին, մասնավորապես՝ հիշյալ զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին։ Բանն այն է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը դեռ 2007թ-ից էր պատրաստվում նման համալիրներ գնել։ Տարբեր առաջարկներ են եղել հավանական մատակարարներից, հայկական կողմն ուշադիր ուսումնասիրել է առաջարկվող տարբերակները։

Սկզբում որոշել են «Օսա ԱԿ» գնել մերձավոր արտերկրից, 2010-ին անգամ համապատասխան համաձայնագիր է նախաստորագրվել, սակայն այդ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները տապալել են գործարքը։ Ապա` մեկ այլ երկիր առաջարկել է համալիրներն իրենից գնել, բայց պայմանները Հայաստանի համար շահավետ չեն եղել։ Այս պահին այդ երկրները նշելը նպատակահարմար չենք համարում։
Ի վերջո, ընտրվել է Հորդանանը, քանի որ լավագույն տարբերակն է առաջարկել գին-որակ հարաբերակցության առումով։ Հարաբերականորեն ոչ մեծ գումարով Հորդանանից հաջողվել է գնել ոչ միայն համալիրներն ու մեծաքանակ պահեստամասեր դրանց համար, այլ նաև առաջին անգամ հայկական կողմը ստացել է այդ համակարգերի «մարզասարքերը», որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում այդ զենիթահրթիռային համալիրներն օգտագործող անձնակազմ պատրաստել։

Այս ամենը տեղի էր ունեցել վերոհիշյալ Գալստյանի «ալիքներով»: Տեղեկությունը հայտնեց մեր զրուցակիցը՝ անանուն մնալու պայմանով։ Նա կոչ արեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մատակարարը, տվյալ դեպքում՝ գործարարը, իրեն վճարված գումարի մի մասը վերադարձրել է ՀՀ բյուջե, քանի որ տեխնիկայի նորոգումն ու արդիականացումը հանրապետության տարածքում են տեղի ունենում։ Իսկ դա ենթադրում է աշխատատեղեր, հարկեր և այլն։

Մեր աղբյուրը պատմել էր, որ համալիրները Հայաստան են հասել ռազմատրանսպորտային ԱՆ-124 «Ռուսլան» հսկայական ինքնաթիռներով, քանի որ ռազմական տեխնիկայի չափերը չափազանց մեծ են։ «Ռուսլանով» բեռ տեղափոխելը չափազանց թանկ հաճույք է, աշխարհում այդպիսի ինքնաթիռները շատ քիչ են, դրանք օգտագործում են հիմնականում Ռուսաստանում։

«Հենց միայն այս հանգամանքը մի քանի անգամ ավելացնում է այդ համալիրների մատակարարման արժեքը, բայց այդ մարդը (նկատի ունի Գալստյանին – խմբ) վճարել է տեղափոխման համար… ոչ ոք չի ասում՝ նա սուրբ է։ Արդեն 30 տարի շարունակ զենքի վաճառքով զբաղվող մարդը չի կարող մաքուր ու անթերի լինել։ Բայց տվյալ դեպքում նա մեր պետությանը օգուտ է տվել»,-նշեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ երբ խոսքը նման գործարքների մասին է, պետք է հասկանալ, որ շատ երկրների համար Հայաստանի նկատմամբ գործում է զենքի էմբարգո՝ Արցախյան հակամարտության պատճառով։ Եվ հաճախ անհրաժեշտ տեխնիկան հնարավոր չէ ձեռք բերել օրինական ճանապարհով։ Իրավիճակը բարդացնում են նաև Արևմուտքի պատժամիջոցներն ընդդեմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ինչից տուժում են նաև գործընկերները։ Շատ կազմակերպություններ ինչ-որ կեղծ ընկերություններ են բացում՝ այլ երկրներ զենք մատակարարելու համար։ «Հիմա այս ողջ բարդ ու խճճված իրավիճակում Հայաստանը ակամա ստիպված է իր անվտանգության խնդիրները լուծելու համար ինչ-որ ճանապարհներ փնտրել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք այդ ամենը վտանգում։ Համաձայնեք՝ նորմալ չէ և անտրամաբանական է»,- շեշտել էր զրուցակիցը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9069 անգամ
Լրահոս
Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Ծեծկռտուք «Յուղերի Խաչմերուկի» մոտ. հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը Բաքվի՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում. իրանագետ «Դաշնակցությունը փակելու մասին հայտարարություն անողները չեն պատկերացնում Դաշնակցության էությունը». Արսեն Համբարձումյան Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am