Դեպի մղձավանջ

Աղոթում է, որ Թուրքիան դուրս գա ավտորիտարիզմի ջրապտույտից Իշխանության ղեկին հայտնված նախագահի պատճառով, որն անում է ամեն հնարավոր բան՝ կենտրոնացնելու ողջ իշխանությունն իր ձեռքերում և հնազանդեցնելու ընդդիմությանը, Թուրքիան, որը երբևէ հույսեր է տվել ժողովրդավարության ամրապնդման և աշխարհիկության չափավոր ձևի հարցում, անճանաչելիորեն փոխվել է, The Washington Post-ում գրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ում, և որին Անկարան մեղավոր է համարում անցած ամռանը երկրում կազմակերպված հեղաշրջման փորձի համար։ Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալու ժողովրդավարական ուղի։ Գյուլենը կարծում է, որ Էրդողան-Թրամփ հանդիպումը և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն՝ այդ նպատակին մոտենալու համար։ Անցած տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման տխրահռչակ փորձից հետո Էրդողանը սկսել է անմեղ մարդկանց համակարգային հետապնդումները։ Քրդեր, ալաուիներ, աշխարհիկ գործիչներ, ձախեր, լրագրողներ, գիտնականներ կամ խաղաղ մարդասիրական «Հիզմեթ» շարժման մասնակիցներ. ավելի քան 300 հազար թուրք քաղաքացիների կյանք կործանվել է ձերբակալություններից, աշխատանքային հեռացումներից կամ այլ կերպ։ «Երբ տեղի ունեցավ հեղաշրջման փորձը, ես վճռականորեն դատապարտեցի այն և հերքեցի ցանկացած մասնակցություն, որ ինձ էր վերագրվում։ Բացի այդ, ես ասացի, որ յուրաքանչյուրը, ով մասնակցել է հեղաշրջմանը, դավաճանել է իմ գաղափարները։ Այդուհաներձ, Էրդողանն առանց ապացույցի մեղադրեց ինձ նրանում, որ ես 5000 մղոն հեռավորության վրա հեղաշրջման փորձ եմ ծրագրել։ Ապրիլին նախագահը հաղթեց հանրաքվեում ոչ մեծ առավելությամբ՝ լուրջ խախտումների վերաբերյալ ենթադրությունների ֆոնին։ Եվ հաստատեց նախագահական համակարգ, որը թույլ է տալիս պետությանը վերահսկել իշխանության բոլոր երեք ճյուղերը։ Իրականում զտումների ու կոռուպցիայի արդյունքում այդ լիազորությունների մեծ մասն արդեն նրա ձեռքերում էր։ Ավտորիտարիզմի ջրապտույտի այս նոր փուլում ես լրջորեն անհանգստանում եմ թուրք ժողովրդի համար։ Թեև նրանք այդպես չեն սկսել։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության է եկել 2002-ին՝ խոստանալով ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցելու ձգտման հետ կապված։ Սակայն ժամանակի ընթացքում Էրդողանն ավելի ու ավելի անհանդուրժող դարձավ այլակարծության հանդեպ։ Պետական կարգավորող մարմինների միջոցով նա նպաստեց շատ ԶԼՄ-ների փոխանցմանն իր կողմնակիցներին։ «Ժամանակավոր» արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր անցած տարվա հուլիսի 15-ից հետո, դեռևս գործում է։ Amnesty International-ի տվյալներով՝ աշխարհի բոլոր կալանավորված լրագրողների 1/3-ը գտնվում է թուրքական բանտերում։ Էրդողանի կողմից սեփական ժողովրդի հետապնդումն արդեն պարզապես ներքին հարց չէ։ Շարունակվող հալածանքները քաղաքացիական հասարակության, լրագրողների, գիտնականների, քրդերի նկատմամբ սկսել են սպառնալ երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ներկայում հանրությունում տեղի է ունեցել խորը բևեռացում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Թուրքիան, որի ղեկին բռնապետական ռեժիմ է, որը մի կողմից գիրկն է բացում բռնությունը լեգիտիմ համարող արմատականների համար և քրդերին հասցնում ծայրահեղականության, կարող է մղձավանջ դառնալ Մերձավոր Արևելքի անվտանգության համար։ Ժողովրդավարության վերականգնման համար թուրք ժողովուրդն իր եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի։ 1950 թվականին Թուրքիան ՆԱՏՕ-ին միանալու համար սկսել էր իրական բազմակուսակցական ընտրություններ անցկացնել։ ՆԱՏՕ-ն որպես պարտավորություն, որը բխում է անդամակցությունից, կարող է և պետք է պահանջի Թուրքիայից հանձնառություն դաշինքի ժողովրդավարական նորմերին։ Ժողովրդավարական ուղու վրա Թուրքիայի հետընթացը բեկանելու համար անհրաժեշտ են նախաձեռնություններ երկու կարևոր հարցերով․Առաջինը՝ պետք է մշակվի նոր քաղաքացիական սահմանադրություն՝ հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ, միջազգային իրավական, մարդասիրական նորմերի և ժողովրդավարական ընթացակարգերի պահպանմամբ, դասերի հիման վրա, որոնք ստացվել են երկարաժամկետ հաջող արևմտյան ժողովրդավարություններից։ Երկրորդ՝ պետք է մշակվի այնպիսի կրթական ծրագիր, որը հատուկ նշանակություն կտա ժողովրդավարական, պլյուրալիստական արժեքներին և կզարգացնի քննադատական մտածողություն։ Սակայն մինչ այդ, թուրքական կառավարությունը պետք է դադարեցնի սեփական ժողովրդի դեմ ճնշումներն ու վերականգնի քաղաքացիների իրավունքները, ովքեր ենթարկվել են անարդարության։ Ես արդեն, հավանաբար, իմ կյանքի օրոք չեմ տեսնի, թե ինչպես է Թուրքիան դառնում օրինակելի ժողովրդավարություն, սակայն ես աղոթում եմ, որպեսզի այն հնարավորինս շուտ դուրս գա ավտորիտարիզմի ջրապտույտից, որում այժմ գտնվում է, քանի դեռ չափազանց ուշ չէ»,-եզրափակում է Գյուլենը։ «Թուրքիան և ԱՄՆ-ը` հարաբերությունների նոր դարաշրջանի շեմին» Ամերիկյան մամուլի գնահատմամբ, չնայած բանակցությունների ընթացքում տիրող ջերմ մթնոլորտին, երկու նախագահներն առանցքային մի շարք հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Չնայած առկա տարաձայնություններին` Անկարան և Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկ են ազդարարում: Այս մասին երեկ երեկոյան Սպիտակ Տանը կայացած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեցին Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները: Այն, որ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների շուրջ քննարկումը դյուրին չի լինելու, Դոնալդ Թրամփը խոստովանում էր դեռ մինչև բանակցությունների մեկնարկը: Թրամփի և Էրդողանի բանակցությունները հիմնականում կենտրոնացել են երեք օրակարգային խնդիրների շուրջ: Դրանք են՝ 2016թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը, Մոսկվայի և Անկարայի խորացող համագործակցությունը Սիրիայում, ինչպես նաև պաշտոնական Վաշինգտոնի` սիրիացի քրդերին զինելու մտադրությունը: Առնվազն մեկ հարցում Էրդողանին հաջողվել է լուրջ հաջողության հասնել: Պաշտոնական Վաշինգտոնն առաջիկայում ձեռնամուխ կլինի Թուրքիային սպառազինություն տրամադրելու գործին: «Թուրքիան և այդ երկրի նախագահը մեզ են դիմել սպառազինության մատակարարման խնդրանքով: Մենք վստահ ենք, որ այդ սպառազինությունն արագորեն տեղ կհասնի», -հայտարարել է Թրամփը, հավելելով, որ Սպիտակ Տունը շարունակում է աջակցել Անկարային` «ահաբեկչների դեմ պայքարում»: «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Թուրքիային` Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ պայքարում: Մենք պետք է վստահ լինենք, որ ահաբեկչական այդ խմբերը զուրկ են անվտանգ ապաստանի հնարավորությունից», ասել էր Դոնալդ Թրամփը: Ինչ վերաբերում Գյուլենի ճակատագրին, ապա, նրա արտահանձնման հետ կապված, ըստ Էրդողանի, այսօր լուրջ ակնկալիքներ կան: «Ինչպես նախկինում, այսօր ևս ես նախագահ Թրամփին եմ փոխանցել Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող ահաբեկչական կառույցի վերաբերյալ մեր ակնկալիքները: Մենք մեր ամերիկացի բարեկամներին ենք փոխանցել այն տեղեկատվությունը, որի համաձայն, հենց այդ կառույցն էր գտնվում հուլիսի 15-ի տապալված հեղաշրջման թիկունքում», ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահն, այսպիսով, հույս ունի, որ Թրամփի օրոք Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն կտարբերվեն Օբամայի կառավարման տարիներին երկկողմ հարաբերություններում ձևավորված մթնոլորտից: «Մենք մեր հարաբերություններում նոր դարաշրջանի ձևավորման շեմին ենք գտնվում: Ես հուսով եմ և անգամ աղոթում եմ, որ ամերիկյան այս նոր վարչակազմը Թուրքիայի հետ հարաբերություններում ի վիճակի կլինի բարենպաստ արդյունքներ արձանագրել»,-նշել է Թուրքիայի ղեկավարը: Նկատենք, որ Թրամփի և Էրդողանի կողմից հնչեցված փոխադարձ հաճոյախոսությունների առատությունն էր` նրանց վերջին հանդիպմանը: Թրամփը ասում էր, որ երկու երկրներին ու ժողովուրդներին տասնամյակների սերտ կապերն են միավորում: Ամերիկյան մամուլի գնահատմամբ, սակայն, բանակցությունների ընթացքում տիրող մթնոլորտին հակառակ, երկու նախագահներն առանցքային մի շարք հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: «Չնայած հաճոյախոսություններին, Թրամփի և Թուրքիայի նախագահի հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում տարաձայնությունները պահպանվում են», գրել էր USA Today-ը: ABC-ի պնդմամբ էլ՝ «Որևէ ազդակ, թե ԱՄՆ-ը կարող են հրաժարվել սիրիացի քրդերին ցուցաբերվող աջակցությունից, այս պահին չկա»: Այս առումով, Էրդողանին անհանգստացնող ամենակարևոր հարցի հետ կապված, կարելի է ասել, որ Էրդողանը ձեռնունայն վերադարձավ Վաշինգտոնից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am