«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում (2:0):
Ստոկհոլմի «Friends Arena»-ում կայացած եզրափակչում մրցում էին հոլանդական «Այաքս»-ը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաները» խաղի հաշիվը բացեցին հանդիպման 18-րդ րոպեին: Պոգբայի հեռահար հարվածն անդրադարձից հետո հայտնվեց դարպասում: Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և հանդիպման 31-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:
Երկրորդ կեսի 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատարը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրորդ գոլը: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 74-րդ րոպեին: Հանդիպման վերջնամասում «Այաքս»-ն ուներ մի շարք հնարավորություններ հաշվի մեջ փոփոխություններ մտցնելու համար, սակայն անարդյունք:
«Մանչեսթեր Յունաթեդ»-ը հաղթեց Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը