Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը։ Այս մասին «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետն արդեն նշանակվել, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք», - ասել է նա։
Է. Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները։ Կառավարության ծրագրի վերաբերյալ նա նշել է,, որ ՀՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում, իսկ դրանից հետո իշխանության երկարաժամկետ ռազմավարությունն ու անելիքները ԱԺ-ում իր ուղերձում ներկայացրել է ՀՀ նախագահը՝ ախտորոշում ու գնահատական տալով բոլոր ոլորտներին։
Խոսելով ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի, մասնավորապես՝ 2040 թ. թիրախային ցուցանիշների մասին, Է. Շարմազանովն ասել է. «Ես կարծում եմ, որ այդ ելույթն էականորեն տարբերվում է շատ ելույթներից, նոր մտածողություն է բերում մեր քաղաքական համակարգ, լավ իմաստով նոր խոսք է, որովհետև պատմության մեջ, քաղաքականության մեջ հաջողում են այն պետությունները, որոնք իրենց առջև դնում են ոչ թե 5-10 տարվա ծրագիր, այլ դնում են երկարատև ռազմավարություն։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը