«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում:Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ իրադարձության մասին մեկ նախադասություն է, որտեղ, սակայն, բառ անգամ չկա քննարկված թեմաների մասին: Նման գաղտնապահությունը հազիվ թե պատահական լինի: Ենթադրվում է՝ հանդիպումը կապված է Ղարաբաղյան խնդրում զարգացումների հետ:Ի վերջո, հիշում եք՝ մի կողմից միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Այս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը:Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը:
Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում եւ ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը