«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջիկայում վերակազմավորվելու է: Հիմնադրամի տնօրենը՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով պատգամավոր է ընտրվել, իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել:
Տոնոյանը «Հրապարակ»-ին ասաց. «Այո, իսկապես, այս փուլում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործառույթները վերակազմավորման ընթացքում են, ունենք մի քանի միջոցառում, որոնք իրականացնելու ենք առաջիկա օրերին․ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված ավանդական միջոցառումները, իսկ ամռան ամիսներին կընթանան վերակազմավորման, վերապրոֆիլավորման աշխատանքներ, սեպտեմբերից արդեն լայն թափով կսկսվի գործունեությունը: Ծառուկյան ընտանիքի համար բարեգործությունն առանցքային նշանակություն է ունեցել, երբեւէ պայմանավորված չի եղել որեւէ քաղաքական գործընթացով»:
Նա նաեւ նշեց, որ հունիսի 1-ից չի լինելու հիմնադրամի տնօրեն, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, չի կարող ասել։ Ի դեպ, հունիսի 1-ից Իվետա Տոնոյանն այլեւս չի իրականացնի նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի տնօրենի պարտականությունները: Թե ով կզբաղեցնի այս պաշտոնը, նույնպես դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը