Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի 18 ԼՍ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամո գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ջրատարի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր ավտոմեքենայի միջից պետք է դուրս բերեն դիերը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժի քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Հովհաննես Հարությունյանն ու նույն բաժնի անչափահասների գործերով ավագ տեսուչ Գագիկ Մաթևոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Արթիկ քաղաքի բնակիչ, 42-ամյա Վարդան Սարիբեկյանն է, և, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան նա է վարել:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը