Փակում են Ալիևի «օդերը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը, որում կոնկրետ մեղադրանքի սլաքներն ուղղված էին Ադրբեջանին` Բաքվում բացասական է ընդունվել: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համանախագահներն արձանագրել էին հրադադարն առաջինը խախտած կողմին՝ նկատելով, որ լարվածությունն աճել էր, քանի որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, իսկ հայկական կողմը պատասխանել է այդ գործողություններին։ Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ղարաբաղում լարվածությունն աճել էր մայիսի 15-ին։ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Ահա, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին տարածած հայտարարությունը՝ այն որակելով «անարդար և ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիևը չի ժխտել գնդակոծության փաստը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ հայտարարությունների այս ձևը պետք է շարունակական լինի, որ ազդեցություն ունենա։ Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է նշված հայտարարություններին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է՝ եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, իսկ 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո կայացած երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում։ Վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարում են՝ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից բացահայտ վերաբերմունքի դրսևորում է։ Ադրբեջանին հասկացնում են, որ արդեն սահմաններից դուրս է գալիս, և հնարավոր չէ այս ձևով շարունակել բանակցությունները։ Բացի այդ նման հայտարարության պատճառը բանակցություններում Ադրբեջանի պահվածն է՝ նախապայմաններ ներկայացնելն ու մյուս կողմից արգելափակելը` միջնորդների առաջարկները տապալելու արդյունքում: Սրա արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն է անիմաստ դառնում, ինչն էլ մեծ հաճույքով իրականացանում է պաշտոնական Բաքուն: Ի վերջո, Ադրբեջանի սանձարձակ պահվածքն ամբողջությամբ հարվածում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմիջին: Այս իրավիճակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին սանձել Ադրբեջանին, որպեսզի նա առաջիկայում կանխեն սահմանային միջադեպերը։ Հայկական կողմի համար այս դրական մթնոլորտը պետք է պահպանել, այսինքն` դիվանագիտական աշխատանքը պետք է տարվի հետևողականորեն, որպեսզի Ադրբեջանի, ինչպես ասում են` «օդերը փակվի: Ադրբեջանը տեսական ժամանակ դիմում էր դիվերսիոն գործողությունների, սակայն ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդիականացրեց սահմաններում սարքավորումները, Ադրբեջանի «մանևրելու» գործն էլ բարդացավ, ավելին` ամիսներ առաջ հայկական կողմը ստիպված եղավ կանխարգելիչ հարված հասցնել, ադրբեջանական կողմը զոհեր ունեցավ, իսկ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց: Այժմ էլ Ադրբեջանը դիմեց այլ` «հրթիռային» քայլի, բայց հիմա էլ միջնորդները կոշտ արձագանքեցին: Սա արդեն դիվանագիտական-քաղաքական հարված էր Ալիևի ռեժիմին: Խոստովանենք, որ այլ ճանապարհ, իսկապես, չէր մնացել: Առանց այն էլ բանակցային փակուղային իրավիճակը հղի է վտանգներով, բայց նույնիսկ այս պայմաններում Ալիևը շարունակում էր սանձարձակ պահել իրեն ոչ միայն հայկական կողմի նկատմամբ, այլև միջնորդ պետությունների առաքելության, ինչն, ի վերջո դուրս է որևէ տրամաբանությունից, և արդեն հունից հանում է համանախագահող երկրներին: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am