Էրդողանին բրթում են դեպի արցախյան բանակցային սեղան. Ո՞ւմ համաձայնությամբ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները շաբաթ հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցել տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար:

Հեռուստաալիքի համաձայն՝ Պուտինը ողջունել է Թուրքիայի առաջնորդի առաջարկը. առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են վերածվել երկկողմ ձևաչափի, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից դուրս:

Նշվել է, որ նոր խումբը կաշխատի հրադադարի ռեժիմից հետո ժամանակահատվածում միջոցների մշակման և քաղաքական կարգավորման գործընթացն իրականացնելու համար: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները նույնպես հեռախոսային բանակցություններ են վարել:

Հետաքրքրականն այն է, որ Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղի հարցով Պուտինին Էրդողանի արած առաջարկի մասին հաղորդումը: Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների պնդումները, թե նոյեմբերի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ: «Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի հարցը իսկապես շոշափվել է», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախագահի խոսնակը կրկին հավաստիացրել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու համար:

Պեսկովի՝ «հավելելու ոչինչ չունեմ» արտահայտությունը նշանակում է, որ Մոսկվան հաստատում է վերոնշյալ տեղեկությունները, իսկ սա նշանակում է, որ Մոսկվան ու Անկարան սկսում են ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կարգավորման աշխատանքների կազմակերպում: Ու այս տեղեկությունը հրապարակվում է թուրք-ադրբեջանական համապատասխան քարոզչության՝ «Շուշին ազատագրելու» տեղեկությունների ֆոնին:

Այսինքն, դեռ պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրերից, երբ Ալիևը հայտարարում էր, թե՝ «Թուրքիան պետք է ներգրավի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ այլ ձևաչափում», այսօր արդեն կամաց-կամաց իրականություն է դառնում:

Սա՞ էր Հայաստանի իշխանություններից շարունակ հնչող «Թուրքիան չի կարող մասնակցել հակամարտության կարգավորմանը, քանի որ հակամարտության կողմ է» հայտարարության վերջնարդյունքը...

Այսինքն, գոնե այս հարցում Հայաստանի իշխանություններին չի՞ հաջողվել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների գալ, որ ոչ մի դեպքում թույլ չտալ Թուրքիայի ներգրավումը կարգավորման գործընթացում:

Եթե Թուրքիան այսօր Արցախում ահաբեկչական պատերազմի անմիջական մասնակից է, եթե չասենք՝ նախաձեռնող ու կազմակերպիչ, ինչպե՞ս է որպես շահագրգիռ կողմ «անկողմնակալ միջնորդ» ներգրավելու, քննարկելու խաղաղ կարգավորման բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10126 անգամ
Լրահոս
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am