Ինձ չի հետաքրքրում, թե Ադրբեջանի էդ մանկլավիկը ինչ սանկցիաներ կկիրառի. ինչ արել եմ՝ լավ եմ արել

«Ես ոչինչ չեմ պարզաբանում, ոչինչ չեմ մեկնաբանում: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է մտադիր անել ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավարությունը»: Խոսելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության կողմից ներկայացված բողոքին newspress.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ իր դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին ոչինիչ չգիտի և չի էլ հետաքրքրում: «Ինչ որ ես ասել եմ` թուրքական պատվիրակության հայազգի ներկայացուցիչ Մարգար Եսայանին, մնում է ուժի մեջ, ես իմ խոսքի տերն եմ, ճիշտ եմ արել… »,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ազգությամբ հայը բարոյական իրավունք չուներ կողմ քվեարկելու Ուոլթերի հակահայ նախագծին, որով Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս: «Ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ կրկին նույնը անել: Իսկ ԵԽԽՎ ղեկավարությունը ազատ է իմ նկատմամբ ցանկացած սանկցիա կիրառելու, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Եվ չի մտահոգում, որ մի հատ էլ նստեմ մտածեմ, թե Ադրբեջանի էդ մանկլավիկ Պեդրո Ագրամունդը ինչ սանկցիաներ է որոշել իմ դեմ կիրառել բացարձակապես չի հետաքրքրում»,-եզրափակեց Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։ Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևին։ Հայտնի է նաև, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը վճռական է տրամադրված և չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողով ու ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Աղբյուրը newspress.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան ՄԻՊ-ը այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից․ Ռուբեն Մելիքյան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը «Եթե Նիկոլն անցավ, մեր թոշակները 100% կտրելու ա». թոշակառու (video) Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ Հը՞ն Նիկոլ Փաշինյան, հլը էս հարցերին պատասխանի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն 18-ամյա Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ․ փաստաբան ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքը երևի 2018-ից է սկսվել․ դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում Որոնք են Փաշինյան-Պուտին հանդիպման էական հարցերը․ Հովհաննես Ավետիսյան (video) Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ Ի՞նչ կնստի մեզ վրա Փաշինյանի Մոսկվա այցը (video) Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 48-ամյա տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am