Պուտինը Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար:
«Մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային կապերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
