Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է՝ Հանրապետականն է ամեն ինչ որոշում

Դպրոցի տնօրենի ընտրության կարգի աղաղակող խախտման փաստի մասին հերթական ահազանգն եմ ստացել, բայց այս անգամ ոչ թե թեկնածուից, այլ իմ սրտացավ գործընկերոջից՝ Երևանի թ. 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանից, ով ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցի տնօրենի վերջին ընտրության ապօրինի գործընթացի և այդ գործարքի մեջ կարևոր դերակատարում ունեցող գյուղապետ Արթուր Սուվարյանի մասին: Այսօր պատվիրված հերթական նամակն ուղղեցի ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին՝ գրելով. «Ի դեպ, պարոն Քարամյանը այս մասին գրել է նաև Ձեզ, ԿԳ նախարարին և կրթության պետական տեսչությանը, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Գիտե՞ք ինչն է դրդել իմ գործընկերոջը գրել այս նամակը՝ նախկին տնօրեն Արթուր Վարդանյանի նկատմամբ սիրտ ծակող, մարդու շունչը կտրող անարդարությունը, ով, ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը, վերադարձել է գյուղ և մանկավարժից հասել տնօրենի պատվավոր դիրքին: Իր օրոք, ինչպես գրել է իմ գործընկերը, աշխուժացել է դպրոցի կյանքը, գրանցվել են լուրջ հաջողություններ ուսման որակի բարձրացման ուղղությամբ, այս երկու դպրոցները տարիներ շարունակ համագործակցել են մանկավարժական փորձի փոխանակման առումով և փոխադարձ այցելություններով հարստացրել են միմյանց: Արթուր Վարդանյան տնօրենի և գյուղապետի ջրերը մի առվով չեն հոսել, որովհետև գյուղապետը, ով միանշանակ ունեցել է մարզպետի հովանավորությունը, որոշել է խառնվել դպրոցի ներքին գործերին՝ դասղեկների նշանակումից մինչև դասաբաշխում, որի իրավունքը չուներ ոչ մի օրենքով, ու աշակերտներին տրվող անվճար սննդի հետ կապված՝ անազնիվ գործարքների առաջարկներ, որոնք մերժվել են գործող տնօրենի կողմից: Արդյունքում գյուղապետը, պատկերացնո՞ւմ եք, գյուղապետը, որոշում է պատժել ու տնօրենի կառավարման ժամկետից հետո ամեն ինչ անել նրա վերընտրվելը թույլ չտալու համար, ու նրան դա հաջողվում է: Էստեղ կարելի է ուղղակի բղավել՝ «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ», որ գյուղապետն է միանձնյա ընտրում գյուղի դպրոցի տնօրենի թեկնածուին: Տնօրենի ընտրության ընթացակարգը, ըստ պարոն Քարամյանի ներկայացրած տեղեկությունների, ամբողջովին խախտվել է, թեկուզ հենց միայն այն փաստով, որ ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է գյուղապետը, ով հաստատ ԿԳՆ չէր կարող ներկայացնել այն պարզ պատճառով, որ ինքը նախարարության ներկայացուցիչը չէր կարող լինել, որովհետև գյուղապետն էր: Այս ամենը փաստում է ոլորտի ոչ սրտացավ ու ոչ պրոֆեսիոնալ կառավարման մասին՝ ԿԳՆ-ից սկսած, մարզպետով վերջացրած, խոսում է երկրում տիրող ծայրահեղ աստիճանի անօրինության մասին: Այն մասին, որ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին, կրթության պետական տեսչությանն ուղարկված անվանական գրված նամակով ներկայացված փաստերին նրանք չեն արձագանքել շատ պարզ պատճառով՝ նրանցից յուրաքանչյուրը ներքաշված է նման առնվազն մեկ պատմության մեջ, ու գյուղապետի ապօրինի գործունեության մասին որևէ մակարդակում բարձրաձայնելու դեպքում մեկը մյուսին կասի՝ բա դուք ո՞նց օրենքը խախտեցիք այսինչ գյուղի կամ քաղաքի այսինչ դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ: Ու կրթության ոլորտը բարեփոխելու, որակը բարձրացնելու ՀՀԿ կուսակցության նախագահի, ՀՀ վարչապետի ու կառավարության տարբեր պաշտոնյաների բերանից հնչեցրած ամպագորգոռ խոստումներին հակառակ՝ նման անգրագետ ու անազնիվ գործունեությամբ նրանցից յուրաքանչյուրն ավերում է ոչ միայն կրթության ոլորտը, այլև պետականության հիմքերը: Սա խնդրի մի կողմն է: Հիմա այն դիտարկենք մի այլ կողմից: Ա՛յ, եթե տնօրեն Արթուր Վարդանյանը գյուղապետից հրապարակայնորեն պահանջեր իր գործերին չխառնվել, ու նրա առաջարկած անազնիվ գործարքների մասին հայտներ որտեղ որ հարկն է, այսօր գուցե վիճակն այլ լիներ: Զարմանում եմ նաև աշակերտների ծնողների վարքագծի վրա. փաստորեն դպրոցի կառավարման խորհրդում ունենալով երկու ներկայացուցիչ, գյուղապետին հաճոյանալով՝ նրանք ստորադասում են իրենց երեխաների կրթության շահե՞րը, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրել նման գյուղապետ, և եթե իրենց երեխաները գոհ էին դպրոցի մթնոլորտից, կրթության կազմակերպման ընթացքից, ինչո՞ւ նրանք չընդվզեցին գյուղապետի դեմ, ով, միանշանակ, Գեղարքունիքի մարզպետի համաձայնությամբ գերազանցել է իր լիազորությունները: Տեսնես կգա՞ մի օր, երբ կվերացվի մարզպետների խանական տիրապետությունը դպրոցներում, ու բոլոր դպրոցները կանցնեն ԿԳ նախարարության ենթակայության տակ: Ասում եմ ու ինքս ինձ հակադարձում՝ ի՞նչ տարբերություն, ցանկացած օրենք շրջանցելով՝ հանրապետականն է ամեն ինչ որոշում, չնայած՝ ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է: Նամակիս կցում եմ նաև Երևանի թ.185 դպրոցի տնօրենի նամակը, որտեղ ներկայացված փաստերը պետք է ստուգել ու քննել այս գործի ընթացքը, որի վերաբերյալ ակնկալում եմ գրավոր պատասխան: Որպես Երևանի ավագանու անդամ՝ ունեմ այդ իրավունքը»: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am