Մի քանի դիտարկում՝ Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Մայիսի 22-ին մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում՝ ամերիկացի 23-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո. բռնարարքի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել շուրջ 6 տասնյակ մարդ՝ հիմնականում երիտասարդներ, նաև երեխաներ: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած այս գործողությունն արդեն երկրորդն է ընթացիկ տարվա կտրվածքով. նախորդը ճիշտ երկու ամիս առաջ էր՝ մարտի 22-ին, Լոնդոնում՝ ավտոմեքենայով իրականացված վրաերթի եղանակով: Երկու հարձակումների պատասխանատվությունն էլ ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:
Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առանձնահատկությունների առնչությամբ կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական դիտարկումները:
1. Շատ գրագետ կերպով կազմակերպված բռնարարքի իրականացման հարցում բավական մեծ է բրիտանական անվտանգային ծառայությունների գործողություններում արձանագրված թերացումների չափաբաժինը: Հարձակման ժամը և վայրը՝ համերգի ավարտից անմիջապես հետո, մարզահամալիրի նախասրահներից մեկի ելքային հատվածում, հավաստում են, որ փաստացի մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը կարողացել է մտցնել կառույցի տարածք: Առհասարակ պետք է փաստել, որ պետական, նաև հանրային նշանակության օբյեկտներում, հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում նման բռնարարքների իրականացումը հնարավոր է դառնում մեծամասամբ անվտանգային ծառայությունների պարտականություններում տեղ գտած թերացումների հետևանքով. նույն տրամաբանության մեջ են նաև 2016 թ. Բրյուսելի միջազգային օդանավակայանում, ֆրանսիական Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները:
2. Բրիտանական իշխանությունները, զբաղված լինելով ներքաղաքական կարևոր գործընթացներով (Brexit, դրա հետ կապված՝ լուրջ տարաձայնությունները ԵՄ-ի հետ, առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները)՝ կարծես երկրորդական պլան են մղել ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նաև Մեծ Բրիտանիայում առկա ահաբեկչական աննախադեպ սպառնալիքը՝ շատ արագ մոռանալով ընդամենը 2 ամիս առաջ մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակումը:
3. Թեպետ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը (բրիտանական իշխանությունները դեռևս չեն հաստատել այս վարկածը), այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս խմբավորումը, ինչպես նաև Լոնդոնում էր, բռնարարքի անմիջական կազմակերպման հետ կապ չունի. այն իրականացնողն ընդամենը ծայրահեղական կառույցի գաղափարները կիսող անհատ է, որի գործողության մոտիվացիայի ուսումնասիրությունն առանձին ուսումնասիրության թեմա է: Այս իրողության ընդգծումը չափազանց կարևոր է ներկայում առկա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ուղղությունները հստակեցնելու տեսանկյունից: Եվրոպայում ԻՊ-ի կողմից ուղղակիորեն նախաձեռնված վերջին ահաբեկչությունը ս.թ. ապրիլի 20-ին Փարիզի Ելիսեյան դաշտերում ոստիկանության աշխատակիցների դեմ իրականացված հարձակումն էր, որի պատասխանատվությունը կառույցը ստանձնեց անմիջապես և ահաբեկչի անունը ներառող հայտարարությամբ:
4. Ինչպես Եվրոպայի տարածքում տեղ գտած վերջին մի քանի ահաբեկչական հարձակումների պարագայում, այս դեպքում ևս առանձին երկրների իշխանությունները որդեգրել են բավական գրագետ ընդհանուր գործելաոճ՝ մինչև հետքաննության նախնական փուլի ավարտն իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունը պահում են հույժ գաղտնի, ինչն, ինչպես իրավական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից բավական կարևոր է հասարակության շրջանում խուճապը մեղմելու և ահաբեկչական խմբավորումների քարոզչական գործունեությանը չնպաստելու տեսանկյունից (այս գործելաոճն ակնհայտ հաջողություն արձանագրեց հատկապես Ս.Պետերբուրգի և Ստոկհոլմի ահաբեկչությունների պարագայում):
5. Չնայած բնօրրանում՝ Իրաքում և Սիրիայում կրող պարտություններին և ԻՊ-ի հեղինակության նվազմանը, այսօրինակ գործողությունները միանշանակորեն իրենց ազդեցությունն են ունենալու հատկապես արևմտյան երկրներում իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների աշխուժացման գործում:
6. Արևմտյան պետությունների իշխանությունները պետք է որևէ կերպ չթուլացնեն զգոնությունը և առավել աչալուրջ գտնվեն սեփական հասարակություններում բավական բյուրեղացած գործընթացների նկատմամբ: Հերթական անգամ օրակարգային է դառնում մի կողմից առավել թիրախային և նպատակաուղղված քարոզչական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական քաղաքականության ամրագրումը, անվտանգային անհետաձգելի գործողությունները սեփական երկրների ներսում, մյուս կողմից՝ շատ ավելի անկողմնակալ, իրական ու առարկայական հակաահաբեկչական պայքարը Մերձավոր Արևելքում:
Արմեն Պետրոսյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am