IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Փոխանցում է Tert.am-ը:
Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել էր նա:
Հեյդարին ասել էր, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը