Արիանա Գրանդեն ընդհատել է հյուրախաղերը և վերադարձել ԱՄՆ
The New York Post թերթը հայտնում է,որ ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ: 23ամյա երգչուհին հոգեբանորեն դատարկված է եւ « կոտրված»,ցնցված է պատահածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ էին եւ իր երկրպագուները,հայտնում է թերթը: Մայիսի 25 եւ եւ 26-ին պետք է կայանային Արիանա Գրանդեի ելույթները Լոնդոնի The O2 Arena մարզդաշտում: Սակայն երգչուհին որոշում է ընդունել ընդհատել շրջագայությունը՝ ղեկավարվելով մեծ քանակությամբ հանդիսականների մասնակցությամբ հաջորդ համերգների անցկացման անվտանգության հարցերով, ինչպես նաեւ իր հոգեկան վիճակի պատճառով: Ավելի վաղ Արիանա Գրանդեն ցավակցություն է հայտնել Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին՝ գրառում անելով Twitter-ում: «Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,-գրել է Գրանդեն:
