Անտաղանդ «տրյուկներ» Ալիևից

Իլհամ Ալիևը ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ է տալիս, նրա մոտ որոշակի անհանգստության նոտաներ են նկատվում: Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ադրբեջանական համացանցում արդեն սկսել են հարցեր բարձրացնել, թե՝ «որքան կարելի է նույն գյուղը գրավելու» մասին ելույթ ունենալ ու տարածքների անվանումներ ասել, բայց իրականում այդ «գրավված տարածքները իրական կյանքում չտեսնել»:

Ադրբեջանական համացանցի տիրույթում արդեն զոհերի թիվը թաքցնելու մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանական հասարակությունը կայքերի արգելափակման պայմաններում համացանցից օգտվելու ու տեղեկատվություն ստանալու այլընտրանքային ուղիներ է փնտրում և ըստ ամենայնի, ստանում են այդ տեղեկատվությունը:

Նպատակ ունենալով կանխել հնարավոր վերահաս «պահանջների» ներկայացման ավելի մեծ ալիքը, գումարած զոհերի թիվը թաքցնելու որոշման հնարավոր հետևանքները, Ալիևը սկսել է բանակցությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարություններ անել, այն էլ՝ իրարամերժ:

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ «Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ»: Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից. «Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ»։

Մեկ Ալիևը միջազգային հանրության ականջին ասում է, թե պատրաստ է բանակցությունների, մեկ ասում է՝ Փաշինյանի հետ իմաստ չի տեսնում բանակցել:
Հաջորդը, նրա բնորոշմամբ՝ ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելը փոխզիջում չէ: Ինչ-որ առումով, Ալիևը այստեղ կիսաճշմարտություն է ասում:

Հայկական կողմում էլ պետք է գիտակցեն, որ եթե անգամ Ադրբեջանն ասի՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը նկատի ունի մեկ բան՝ «ինքնորոշում Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ»:

Մեզ պե՞տք է Արցախ՝ «Ադրբեջանի կազմում», «ինքնավարության բարձր աստիճանով»... Սա իհարկե, աբսուրդ է, և ՀՀ իշխանություններն էլ, փորձագետներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հաջորդը՝ զենքի թեման է: Ալիևն օրերս ծավալվել է նաև այս թեմայով: «Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», ասել է Ալիևը՝ հավելելով. «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին:

Ալիևը սկսել է «մեղադրանքների սլաքը» ավելի հաճախ ուղղել դեպի Ռուսաստան: Նա, ըստ ամենայնի, հաշվարկել էր, որ պատերազմում Ռուսաստանից աջակցություն՝ զենքի մասով չի լինի հայկական կողմին, ինչը սխալ հաշվարկ էր: Ու հիմա Ալիևը որոշել է բարձրաձայնել այդ մասին, հիստերիկ հարցադրումներ անել՝ «որտեղի՞ց այդքան զենք», «ո՞վ է հայերին զինում», «մենք գիտենք...» և այլն:

Ու քանի որ ողջ միջազգային հանրությունը խոսում է Թուրքիայի աջակցության, վարձկան գրոհայիններին Թուրքիայի միջոցով տարածաշրջան լցնելու մասին, Ալիևն էլ որոշել է Ռուսաստանին ներկայացնել որպես հայկական կողմի հովանավոր, մոռանալով, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, կան կոնկրետ համաձայնագրային պարտավորություններ:

Տրվում են խոստումներ այն մասին, թե «հայերը երջանիկ և ազատ կապրեն Ադրբեջանի կազմում», բայց իրականում այսօր հայերը ենթարկվում են ցեղասպանության: Այս առթիվ Ալիևն ասում է՝ «Երևանն աշխարհին վախեցնում է, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին կենթարկեն ցեղասպանության», «բայց դա սուտ է, Ադրբեջանը հայերին կտրամադրի անվտանգություն և բարգավաճում, որը նրանք այսօր չունեն չճանաչված ռեժիմի օրոք»:

Այսինքն, միանգամից, Ալիևը պատասխանում է, որ Արցախը չի կարող ճանաչվել, այսինքն՝ նրա կարգավիճակը նա պատկերացնում է բացառապես «Ադրբեջանի կազմում»:
Հաջորդը՝ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց կրկին պայման է դրել: Մինչդեռ հիշեցնենք, որ պատերազմը «դադարեցնող» Ադրբեջանը հակամարտության գոտում հրադադարի մասին բոլոր երեք պայմանավորվածությունները` մոսկովյան նախաձեռնության հիման վրա, ձախողվել է:
Ալիևը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում, սակայն կրկին պայման է դրել:

Նա նորից կրկնել է, թե Երևանը պետք է պարտավորություն ստանձնի «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»: Ալիևը նշել է, որ որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի։ Ապա` խոսելով փոխզիջումների մասին` Ադրբեջանի նախագահը նորից կրկնել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքներից զորքերի լիակատար դուրսբերումը»: «Կարգավորման հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է հանձնվեն հինգ շրջաններ, իսկ հետո ՝ երկուսը։ Մենք արդեն ազատագրել ենք դրանցից չորսը։ Հիմա Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն Աղդամի, Քելբեջարի, Լաչինի շրջանների տարածքներից», - ասել է Ալիևը։

Նման հայտարարություններով Ալիևը փորձ է անում պատերազմի շարունակման մեղքը բարդել Փաշինյանի վրա: Մինչդեռ իրականում՝ պատերազմական գործողությունները շարունակում է ադրբեջանական կողմը գիշեր-ցերեկ, ընդ որում՝ խաղաղ բնակչության հանդեպ իրականացնելով հանցագործություններ՝ արգելված զենքից մինչև նպատակային ոչնչացում քաղաքացիական անձանց և օբյեկտներին:

Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Երևանը ընդունել է հումանիտար նպատակներով (Մոսկվայի նախաձեռնությամբ) հրադադարի ժամանակավոր ռեժիմի պահպանման վերաբերյալ բոլոր երեք պայմանավորվածությունները, սակայն ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտել է դրանք: Իսկ Ադրբեջանը դեռ այսօր հրթիռահրետանային կրակի տակ է պահում խաղաղ բնակավայրերը, այսօր ունենք նոր զոհեր ու վիրավորներ՝ խաղաղ բնակիչների շարքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7606 անգամ
Լրահոս
Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am