Ինչպես հայտնի է` ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց միեւնույն ժամանակ այլ երկրի քաղաքացի հանդիսացող երկքաղաքացիներին օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ լքել Հայաստանը։ Սա միակ աբսուրդը չէ, որ օրենքով սահմանել են այս մարդկանց համար։
Օրինակ ինչպես կարելի է պատերազմի համար օգնություն բերած երկքաղաքացուն արգելել հետ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է, կամ եթե մտածում են, որ նրանց էլ պետք է ուղարկեն առաջնագիծ, ապա ինչ հաշվարկով։ Ինչ կարող է անել ստիպողաբար առաջնագիծ մեկնած մարդը, անշուշտ, հաստատ դրանից օգուտ չենք ստանալու։ Բայց մյուս աբսուրդն էլ այն է, որ Հայաստանից մեկնել պատրաստվող երկքաղաքացիներին օդանավակայանում անհիմն քաշքշուկների մեջ են գցում։
Մեզ դիմած քաղաքացին դժգոհեց, որ օգանավակայանում ստիպված է եղել սենյակից սենյակ մտնել, որպեսզի անձնագրայինից իրեն փաստաթուղթ տրամադրեն, որը կհավաստի երկքաղաքացի է, թե ոչ։ Մինչդեռ այդ ամենը կարող էին կազմակերպել մեկ պատուհանով եւ դրա համար ընդամենը մի համակարգիչ է հարկավոր։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը