Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորական ինքնաթիռում: Այս մասին գրել է razm.info-ն:
Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն է, նա Նախիջևանում համակարգում է հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը:
Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործվում են նաև Սիրիայից վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։
Այս փաստը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա նաև օտարերկրյա ավիաընկերություններին։ Հնարավոր է՝ ավելի ողջամիտ կլինի, եթե ելնելով անվտանգության նկատառումներից՝ նրանք առժամանակ հրաժարվեն Ադրբեջանի տարածքով թռիչքներից։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը