Վլադիմիր Պուտին. աշխարհի ամենահարուստ մարդը

Ասում են՝ գումարը հավասար է իշխանության, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ մեծ իշխանություն ունի։ Բայց որքա՞ն գումար ունի նա։ Նա այդ մասին չի խոսում։ Fortune.com-ը գրում է, որ ԱԱԾ նախկին գործակալի անձնական կարողությունը գրեթե անհնար է գաղտնազերծել։ Այն դեպքում, երբ նրա քաղաքական մոտիվացիաներն ամբողջ աշխարհի դիտարկման կենտրոնում են, Պուտինի կարողությունը բացահայտելու պայքարը ցույց է տալիս թաքնված ուղիները, որոնց նա տիրապետում է Ռուսաստանի տարածքում։ Ի՞նչ գիտեք դրա մասին։ Կրեմլի նախկին խորհրդատու Ստանիսլավ Բելկովսկին 2007թ. հայտարարեց, որ Պուտինը նվազագույնը 40 միլիարդ ունեցվածք ունի. թիվ, որի շնորհիվ նա կգլխավորեր Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի տասնյակը։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն իր գնահատականը հիմնավորել էր որոշ ընկերություններում նրա ունեցած բաժնեմասերի վրա, հիմնականում նավթի ոլորտում։ Նա նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը տիրապետում է «Սուրգութնեվթգազի» 37 տոկոս, «Գազպրոմ» ընկերության 4.5 տոկոս բաժնետոմսերին և սեփական տարածքների՝ «Գունվոր» ընկերությունում։ «Նվազագույնը 40 միլիարդ դոլար։ Առավելագույնն իմանալ չենք կարող։ Ես կասկածում եմ, որ նա որոշ բիզնեսներ ունի, որոնց մասին ես ոչինչ չգիտեմ»,- Guardian-ին պատմել էր նա։ «Գունվոր» ընկերության հետ Պուտինին կապել է նաև ամերիկյան կառավարությունը։ «Պուտինը ներդրումներ ունի «Գունվոր» ընկերությունում և կարող է մուտք ունենալ դրա ֆոնդերին»,- ասված էր ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ 2014թ. հայտարարության մեջ։ «Գունվոր» ընկերությունը, որը 2012թ. 93 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հերքում է, որ Պուտինը երբևէ ընկերությունում սեփականություն է ունեցել։ Հետագայում՝ 2012թ., Բելկովսկին իր գնահատականը բարձրացրեց մինչև 70 միլիարդի՝ հիմնվելով «կորպորացիաներում գաղտնի աղբյուրների» տեղեկատվության վրա։ Դա Պուտինին բավական կմոտեցներ Բիլ Գեյթսի ցուցանիշին, ով, Bloomberg-ի գնահատմամբ, աշխարհի ամենահարուստ մարդն է՝ 84 միլիարդ դոլար կարողությամբ։ Մեկ այլ՝ ավելի քիչ վստահելի աղբյուր նշում է, որ Պուտինի իրական կարողությունը կարող է 200 միլիարդ դոլարից ավելի լինել։ Պուտինը հարստության տեսանելի աղբյուրներ ունի։ Նրան պատկանող շինությունների շարքում նշվում է նաև Սև ծովի ափին գտնվող պալատը, որի արժեքը 1 միլիարդ դոլար է։ Սերգեյ Կոլեսնիկովի խոսքով՝ պալատն անձնապես կառուցվել է Պուտինի համար, բայց վճարվել է ռուս օլիգարխների կողմից ստեղծված ֆոնդի կողմից։ Նրան վերագրվող այս սխեման ենթադրում է համակարգ, որում Կրեմլի իշխանությունը Պոտինին հնարավարություն է տալիս տիրապետել ոչ միայն երկրի կարողության, այլև Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխների անձնական հաշիվներին։ Եվ, եթե շշուկները համապատասխանում են իրականությանը, Սև ծովի ափին գտնվող առանձնատունը միակը չէ։ Նա 20 առանձնատան, 4 զբոսանավի, 58 ինքնաթիռի և 400.000 ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ ժամացույցների սեփականատեր է։ «Ես ամենահարուստն եմ ոչ միայն՝ Եվրոպայում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Ես էմոցիաներ եմ կուտակում։ Ես հարուստ եմ նրանով, որ Ռուսաստանի բնակչությունը երկու անգամ ինձ է վստահել այնպիսի հզոր երկրի ղեկավարումը, ինչպիսին Ռուսաստանն է։ Ես հավատացած եմ՝ դա իմ ամենամեծ կարողությունն է»,- մի առիթով ասել է Վլադիմիր Պուտինը։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am