Միայն Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել

Հայկական Ժամանակը գրում է.ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի ներկայացուցչի ինքնաբացարկի դիմումն է ստացել. խոսքը «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին է: Այս մասին  ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահի խոսքով՝ Երեւանի ավագանու նիստը տեղի է ունենալու նախորդ ավագանու լիազորությունների դադարեցման օրը: Հանձնաժողովը Երեւանի ավագանու անդամների վկայականները կհանձնի միայն բողոքարկման վերջնաժամկետի ավարտից հետո: Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վարչական դատարանում բողոքարկում է մայիսի 14-ին կայացած ընտրության արդյունքներն անվավեր չճանաչելու մասին ԿԸՀ-ի որոշումը: Կուսակցությունը հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սակայն նրանց դիմումը չէր բավարարվել: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, ասել էր հետեւյալը. «Կարծում եմ մենք ամենուր ենք լինելու: Դուք մեզ տեսնելու եք բոլոր վայրերում որտեղ կա առաջին գիծ, պայքարի գիծ, որտեղ մենք դասալիք չենք լինելու, որտեղ պետք է իրերն իրենց անունով կոչել, որտեղ պետք է քարկոծել, ես բառի բուն իմաստով չեմ ասում, փոխաբերական իմաստով եմ ասում, որտեղ մենք վերցրել ենք բարձունք, ապա այդ բարձունքից մենք այո, քարկոծելու ենք»: Վարչական դատարանից Զարուհի Փոստանջյանը որեւէ սպասելիք չունի, բայց միեւնույնն է դիմել է: Ստացվում է, որ Երեւանի ավագանու առաջին նիստին, որը նախատեսվում է հունիսի 9-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նույնպես կմասնակցի: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու 65 հոգանոց կազմում 14-ը ներկայացնելու են «Ելք» դաշինքը, 46-ը՝ ՀՀԿ-ն եւ 5-ը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am