Թուրքիայում կբարձրացվի Հայաստանի դրոշը (տեսանյութ)
Մայիսի 23-28-ը Թուրքիայում կբարձրացվի Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը ևս ընդգրկված է փառատոնում և այս տարի եռագույնը բարձրացնելու պատիվը տրվել է Աննա Շախկյանին և Վանուշ Կարապետյանին: Այս յուրահատուկ օրը տոնելու համար Բոդրումն ամեն տարի հյուրընկալում է հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Այս տարի նույնպես, Բոդրումի 18-րդ միջազգային փառատոնը կանցկացվի միջազգային հարթակում: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: 2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում: Հնգօրյա փառատոնը կսկսվի մայիսի 23 ին և հազարավոր պարողներ փառատոնի ընթացքում կներկայանան պարային և երաժշտական տարբեր ոճերում: Փառատոնին մասնակցելու է նաև Բոդրումի պարային ակումբը, որոնց անդամներն են նաև Աննան և Վանուշը, ովքեր արդեն 1 ամիս է, ինչ Բոդրումում են՝ որպես EVS կամավորներ և պատրաստվում են փառատոնին: Նրանք իրենց ակտիվությամբ աչքի են ընկել և արդեն հասցրել են ներկայացնել ծրագրի մյուս մասնակիցներին Հայաստանի մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ բազմաթիվ պարային համարներ՝ ազգային տարազով: Նրանց շնորհիվ Բոդրումում շատերն են սկսել հայկական պարեր սովորել և հետաքրքրություն ցուցաբերել հայկական մշակույթի հանդեպ: 6 շաբաթվա ընթացքում ակումբի տարբեր երկրներից ժամանած մասնագետներըհամագործակցում են եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ՝ միջոցառումը կազմակերպելու նպատակով: Երիտասարդների ուսուցումը և կացությունը ապահովվում է Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում: Փառատոնի փակումը վստահվել է Աննային, ով միջազգային հանդիսատեսին կներկայանա հայկական ժողովրդական մենապարով։ Փորձերի և ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորելու բազմաթիվ ազգային պարեր և նոր պարային ոճեր՝ աշխարհին ցույց տալով պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը: Ավելին, նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին և սովորույթներին: Այս ամենը նրանց հնարավորություն կտա իրականացնել Էրազմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակը, այն է՝բարելավել համագործակցությունը երիտասարդների և երկրների միջև: Նախքան փառատոնի սկսվելը կամավորները հիմնականում պարտականություններ էր տարածել իրենց երկրի մշակույթը, էրազմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Հավելենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Էրազմուս պլյուսի կողմից և Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով: Նշենք որ Եվրոպական Կամավորական ծառայությունը ամբողջովին անվճար է և բաց է 18-30 տարեկան բոլոր երիտասարդների համար: Ծրագրերը իրականացվում են տարբեր թեմատիկ ոլորտներում՝ միչև 1 տարի ժամկետով: «Ապագան քո ձեռքերում է» ՀԿ
