Պուտինը չի հանձնվում. Կանխում են ռազմական սցենարի ծավալումը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում դեռ չկա, լայնածավալ պատերազմը շարունակվում է, լրանում է պատերազմի 40-րդ օրը:

Միջազգային հանրությունը շարունակում է «կոչ անել»՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, մինչդեռ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, շարունակում է նախահարձակ քաղաքականությունը:

Ռուսաստանի նախագահը երեկ հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում և անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: «Համենայն դեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց», - ասել է նա։

Երեկ, հիշեցնենք, «Կոմերսանտին» տված հարցազրույցում, որի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտությանը, Ռուսաստանի արտգործնախարարը հերթական անգամ կոչ էր արել ղարաբաղյան հակամարտության կողմերին և նրանց արտաքին գործընկերներին անշեղորեն հարգել կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմների ստեղծման և կոնկրետ ժամանակացույցով բովանդակային բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ չնայած դեռ չի հաջողվել հասնել հրադադարի, Մոսկվան շարունակում է ամեն ինչ անել Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար` սրա հետ մեկտեղ շեշտելով, որ առանց վերահսկող մեխանիզմների հրադադարին հնարավոր չէ հասնել:

Ուշագրավ էր, որ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտեց, որ նման վերահսկող մեխանիզմների տարբերակները` նկատելով, որ դրանց շուրջ դեռ չի հաջողվել համաձայնության գալ։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` հնարավոր վերահսկող մեխանիզմներն են՝ էլեկտրոնային վերահսկողություն, Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների գործարկում, ռազմական կոնտինգենտի տեղակայում Ղարաբաղում։

Հարցազրույցում Լավրովն անդրադարձել էր նաև ահաբեկիչների թեմային` ընդգծելով, որ Ղարաբաղում կռվող վարձկան-ահաբեկիչների թիվը հասնում է 2000-ի` հավելելով, որ այս հարցը ՌԴ ղեկավարությունը պարբերաբար բարձրաձայնում է: Սրա հետ մեկտեղ կարմիր թելով այս հարցազրույցում անցնում էր այն միտքը, որ Ռուսաստանը չի պատրաստվում խաղաղություն պարտադրել կողմերից և ոչ մեկին, փոխարենը փորձելու է այսուհետ ևս համոզել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, հարկադրանքի դրսևորումը մեր կողմից առավել քան անտեղի է»:

Մոսկվան ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է, որպեսզի փոխվի հակամարտության միջնորդների ձևաչափը, խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է, սակայն կարևորելով Թուրքիայի դերն ու ազդեցությունն Ադրբեջանի վրա` Մոսկվան աշխատում և շարունակելու է աշխատել նաև Թուրքիայի հետ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ:

Այսպես, Մոսկվան, ԱԳ նախարարի մակարդակով, ընդգծում է, որ խաղաղ կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբ է, սակայն, միևնույն ժամանակ կարծիք են հայտնում, որ կաշխատեն թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք Ղարաբաղում ռազմական սցենարի հետագա ծավալումը

Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու առաջարկին, ըստ էության` «2×2», որտեղ առանցքային արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կարո՞ղ է դա այլընտրանք դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին, հարցին՝ Լավրովը պատասխանում է, թե բանակցային ձևաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության և այլն, և որ այդ թեման, մասնավորապես, վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։

Ընդ որում, սա ասվում է այն դեպքում, երբ Մոսկվայում ադրբեջանցի և հայ ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատեցին, որ բանակցային ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Լավրովն, այսպիսով, մի կողմից արձանագրում է, որ Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել, միաժամանակ, հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ աշխատում են ամենատարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ։

Արցախում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, արձանագրում է Ռուսաստանը, խոստովանելով, որ չնայած կայուն հրադադարի միանգամից հասնել չի հաջողվել՝ կշարունակեն օգտագործել իրենց ունեցած ամբողջ ազդեցությունը տարածաշրջանում, կաշխատեն թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնեն ռազմական սցենարի հետագա ծավալումը, կողմերի միջև երկխոսություն հաստատեն և Բաքվին ու Երևանին կհամոզեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14048 անգամ
Լրահոս
Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am