Էրդողանն Ալիևին գահընկեց էլ կարող է անել

Միջազգային տարբեր կառույցների կողմից, օտարերկրյա առաջատար մամուլի ներկայացուցիչների հրապարակումների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների իշխանությունների կողմից արձանագրված է, որ Արցախի դեմ պատերազմում գործում են ահաբեկիչներ և ջիհադիստներ։
Հայաստանն ու Արցախը ևս միջազգային ատյաններին ներկայացնում են այդ փաստերը վկայող ապացույցներ:

Դեռևս հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում», իսկ հոկտեմբերի յոթին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:

Ապա ՌԴ ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումներ»։

Նախօրեին էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն տիրապետում է փաստերի, որոնց համաձայն 2000 վարձկան է տեղափոխվել հակամարտության գոտի:

Չնայած այս հայտարարություններին համացանցում շարունակում են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում հավաքագրում են ահաբեկիչներին, որպեսզի Ադրբեջան ուղարկեն Արցախի դեմ կռվելու, նրանցից մի մասին ադրբեջանական անձնագրեր են տրամադրում:

Շատ է խոսվել նաև այն մասին, որ ահաբեկիչները հնարավոր է ճակատից հեռանան ու հայտնվեն այլ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիվ ողջ տարածաշրջանը դառնա ահաբեկչական որջերի թիրախ:

Մի քանի շաբաթ առաջ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել գրոհայինների և իրավապահների միջև: Հայտնի էր դարձել, թե գրոհայինները Գրոզնի էին ներթափանցել արտերկրից, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանում:

Երեկ ռուսաստանցի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը Wargonzo տելեգրամյան էջում հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնեց, թե Բաքվի շիա գեներալներն ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ:
Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացումից հետո պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: «Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդիկ իրականում ղեկավարվում են թուրքական հատուկ ծառայությունների և արմատական սուննի համոզման թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարների կողմից», գրել էր նա:

Ըստ ռուս մեկնաբանի՝ «Ալիևը կորցնում է նաև վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա: Այժմ նրա շրջապատում բռնկվել է ներկլանային հակամարտություն: Փաշաևների տոհմը՝ Ալիևի կինը, նրանից պահանջում է ամբողջական տեղափոխում Անկարայի արտաքին վերահսկողության տակ: Ավելին, դա պահանջում է անել հենց հիմա: Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ ընդօրինակելով երկխոսությունը Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական սկանդալային խզումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված կլինի պառկել Էրդողանի տակ: Մի խոսքով, Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում», -եզրակացրել էր Wargonzo նախագծի թիմը:
«Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ, ես չգիտեմ` ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին ահաբեկիչ զինյալներին պատերազմի մեջ», հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Իրապես, Ալիևի քայլը՝ պատերազմ սկսելու, ոչ թե հանցագործ քայլ էր հայ ժողովրդի հանդեպ, այլև տարածաշրջանային առումով՝ լրջագույն սպառնալիք մի քանի պետությունների համար, և հենց Ադրբեջանի հասարակության համար:
Եթե իրականությանը համապատասխանում է ռուս մեկնաբանի տեղեկությունները Զաքիր Հասանովին մեկուսացնելու մասին, ապա կարելի է կասկած չունենալ, որ Ալիևի ռազմաքաղաքական էլիտան կարող է ծանր իրավիճակում հայտնվել: Գործը կարող է ընդհուպ հասնել մինչև նրան «գահից» գցելը:

Առանց այն էլ Ալիևը ստիպված է լինում ժամանակ առ ժամանակ որոշումներ կայացնելիս հաշվի նստել տիկնոջ կլանի՝ Փաշաևների շահերի հետ: Այժմ էլ թուրքական զինվորականների ներկայությունը և ըստ էության, ռազմական դրության պայմաններում նրանց իշխելու հանգամանքը կարող են փոխել իրավիճակը Ադրբեջանի իշխանական վերնախավում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4330 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am