ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի ԱԺ-ն պետք է դիմի ՌԴ-ին միանալու համար. Հրանտ Բագրատյան

Ձևավորվել է «Ճանաչիր Արցախը» շարժում, որը ղեկավարում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից, գործարար Ռուբեն Վարդանյանը: Կարծիք հայտնելու համար նման մի նամակ էլ ուղարկվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Վերջինիս մի քանի հարց ուղղեցինք՝ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի և ինչ է տալու այն մեզ:

«Ինձ դիմել է Նունե Ալեքյանը, ես նամակին անմիջապես դրական պատասխան եմ տվել, բայց միևնույն ժամանակ նրան զգուշացրել եմ՝ մինչև, որ մենք ստորագրություններ կհավաքենք, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը ճանաչի Արցախը, և եթե Հայաստանը ճանաչած լիներ, հնարավոր է, որ Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես ճանաչած լիներ: Անհնար է, որ Հայաստանը չճանաչի, ու որևէ երկիր ճանաչի Արցախը: Այս տեսանկյունից ինձ մոտ զարմանք է առաջացել՝ ինչպես Ռուբեն Վարդանյանը և իր խումբը՝ Նունե Ալեքյան, Նուբար Աֆեյան, միթե՞  սա չեն հասկանում»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Իսկ ինչ է տալու այն մեզ այս փուլում հարցին, պատասխանեց. «Այս փուլում գոնե, առնվազն 5-6 երկիր կճանաչեին Արցախի անկախությունը, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել էր»: «Մինսկի խմբի համանախագահների հետ իմ շփումներից պարզ է դարձել՝  նրանք ասում են՝ կամ պետք է Արցախը անկախ պետություն լինի, կամ պետք է լինի  Ադրբեջանի կազմում, երրորդ ճանապարհ չկա. Ադրբեջանի կազմում հայերը այնտեղ չեն ապրելու»,- շարունակեց պարոն Բագրատյանը:

«Ադրբեջանն այս հարձակումով կարմիր գիծն անցավ, այլև կամուրջներ չկան»,- շարունակեց նա:

Այս փուլում արդեն արցախցիների գոյության հարցն է, ի՞նչ պետք է անի Արցախի խորհրդարանը, գուցե Հայաստանի ճանաչելուց հետո Արցախի ԱԺ-ն դիմի Ռուսաստանին միավորվելու համար հարցին, պատասխանեց. «Դա նույնպես պետք է անեն, Արցախի ԱԺ-ն պետք է դիմի Ռուսաստանին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար, դա արդեն Արցախի խորհրդարանի գործն է»:

Իսկ Հայաստանի իշխանությունները համաձայնություն կտա՞ն. «ՀՀ իշխանությունները լավ կլիներ կառավարեին, նրանք չեն անում այդ ադեկվատ քայլը և դա էլ առաջ է բերում երրորդ հարցը՝ առնվազն պետք է տեղի ունենա կառավարության հրաժարականը, ստեղծվի ռազմական կոմիտե, որը կղեկավարի հանրապետությունը»: Դիտարկմանը, թե արդյո՞ք դրա համար նախադրյալներ կան, Բագրատյանն ընդգծեց.  «Նախադրյալը ո՞րն է, դա միակ ճանապարհն է, որ կարող ենք փրկվել, ի՞նչ նախադրյալ»:

Ընդդիմադիր ուժերը հավաքվում են, ինչ-որ բաներ են քննարկում, կոնկրետ քայլեր կա՞ն. «Չեմ ուզում ոչինչ խոսել»:

դիտվել է 37553 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am