ՌԴ հարցով հետաքննությունը ԱՄՆ-ում շարունակվում է
Սպիտակ տունը փորձում է պատասխանել New York Times թերթի տեղեկատվությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին անվանել է «խելագար ու անպիտան»:
«Ես չեմ հիշում, թե նախագահը բառացի ինչ է ասել եւ չեմ կարծում նրանց հրապարակումը նրան ուղղակի է մեջբերում:Զրույցի ուղղվածությունը Ռուսաստանի հետ կապված բոլոր խնդիրները հետեւում թողնելն էր եւ համագործակցության ոլորտներ գտնելը», – ասել է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄաքՄասթերը ,ով ներկա էր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից հատուկ քննիչի նշանակմամբ Ռուսաստանի հետ կապերի հետաքննությունն ավելի մեծ ընթացք է ստանում:
«Մենք գաղափար անգամ չունենք, թե արդյոք նման կապեր գոյություն ունեցել են եւ թե արդյոք Քոմիին աշխատանքից հեռացնելու հանգամանքը դրա հետ կապ ունի, թե՝ ոչ», – նշում է դեմակրատ կոնգրեսական Բրադ Շերմանը:
