Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը որքան է կազմում:
«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են և պարգևավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասաց Հովհաննիսյանը:
Ճշտմանը, թե որքա՞ն է կազմում ՊԵԿ-ի պարգևավճարների բյուջեն, Հովհաննիսյանը հստակ չկարողացավ նշել․ «Ծանոթացեք ծրագրին, այնտեղ թիվը նշված է»։
Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները զինվորի աջակցության հիմնադրամին փոխանցելու հանրային պահանջին, ապա ՊԵԿ նախագահը նկատեց, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ-ի աշխատակիցները այդ առումով շատ ակտիվ են եղել:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը