Էրդողանի ահաբեկիչներն Արցախում ծանր կորուստներ ունեն, բայց նոր զինյալներ են հավաքագրում

Արևմտյան աղբյուրների տեղեկություններով` սիրիացի վարձկանները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ծանր կորուստներ կրել...

Արևմտյան աղբյուրների պնդմամբ` Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Համզա» դիվիզիայի հրամանատարներից մեկը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի և երրորդ երկրներում ընթացող պատերազմներին սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա տեղեկություններով` սպանվածը «Համզա» դիվիզիայի կազմում գործող 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին է։

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», - նշում է Ցուրկովը՝ վկայակոչելով սահմանում գտնվող իր աղբյուրները։

Լրագրողի տեղեկություններով, ի դեպ, Ղարաբաղ վարձկաններ ուղարկած թուրքամետ մյուս խմբավորումները ևս վերջին օրերին լուրջ կորուստներ են կրել։ «Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» տասնյակ զինյալներ Լեռնային Ղարաբաղում անհետ կորել են։ Զինյալները մոլորվում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ հիշեցնելով, որ սիրիացի վարձկաններից առնվազն երկուսը գերեվարվել են հայկական ուժերի կողմից։

Ցուրկովի տեղեկությունների մի մասը հաստատում է նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։ Շաբաթ օրը իրավապաշտպան կառույցը նոր տեղեկություններ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների մասին՝ նշելով, որ դրանց թիվը հոկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 231-ի։

«Վստահելի աղբյուրների համաձայն` Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները դեռ շարունակում են ծանր կորուստներ կրել Լեռնային Ղարաբաղում։ Վերջին ժամերին այս տարածքում 14 սիրիացի զինյալ է զոհվել», - նշված է կենտրոնի կայքում։

Նույն աղբյուրի համաձայն` անցած շաբաթավերջին ևս 20 զինյալների մարմիններ են Թուրքիայի տարածքով բերվել Սիրիայի հյուսիս՝ հիմնականում Հալեպի նահանգի այն շրջաններ, որոնք վերահսկվում են թուրքամետ խմբավորումների կողմից։ «Ընդհանուր առմամբ հայրենիք են վերադարձվել Լեռնային Ղարաբաղում զոհված 231 սիրիացիներից 183-ի մարմինները։ Մոտ հինգ տասնյակը շարունակում են մնալ Ադրբեջանում», - պնդում են «Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» ներկայացուցիչները։

Չնայած ծանր կորուստներին և հայկական ուժերի կողմից գերեվարման դեպքերին՝ Սիրիայի հյուսիսում նոր զինյալների հավաքագրումը շարունակվում է, պնդում է ամերիկուհի լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով, ի դեպ, հավաքագրման գործընթացը նորանոր դրսևորումներ է ստանում։

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված ևս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը ևս գործում է, - գրում է Ցուրկովը՝ մանրամասնելով, - Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ Ադրբեջան։ Բանն այն է, որ վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ զինյալների հավաքագրման մասին ևս մեկ դետալ փոխանցելով։

«Ադրբեջան մեկնող զինյալների այդ խմբում նաև անչափահասներ են եղել։ Նախկինում մեզ հաջողվել էր փաստագրել, որ թուրքամետ որոշ խմբավորումներ, մասնավորաբար «Սուլթան Սուլեյման շահը» Սիրիայում և Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար անչափահաս զինվորների են հավաքագրում։ Մտահոգիչ է, որ այժմ էլ սիրիացի անչափահասներին ուղարկում են Ադրբեջան՝ պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով», - ըստ «Ազատության», գրել է Ցուրկովը։

Ահաբեկչությունը, որին բախվել է Արցախը, իսկապես սպառնալիք է այսօր դարձել ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Այն դարձել է կրոնական, ինչը անթույլատրելի է:

Երեկ գիշերը Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան տուժածներ, ըստ տարբեր աղբյուրների 7 զոհ, 15-ից ավելի վիրավորներ: Խոսքն, ամենայն հավանականությամբ, մահապարտ ահաբեկչի մասին է, ով կամ սպանվել է ոստիկանների արձակած կրակոցներից, կամ զոհվել է՝ պայթեցնելով «մահապարտի գոտին»:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ: «Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարար Նեհամմերը:
Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ «Վիեննայում տեղի է ունեցել զարհուրելի ահաբեկչություն»: Կանցլերը հավաստիացրել է, որ բանակը կպաշտպանի քաղաքները, իսկ ոստիկանները կկենտրոնանան հակաահաբեկչական օպերացիայի վրա:
Ականատեսների փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտակայքում, որտեղ գտնվում է Վիեննայի սինագոգը:

Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր համերաշխությունը հայտնեց Ավստրիայի ժողովրդին և խոսել է Վիեննայում տեղի ունեցած գրոհի մասին: «Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի»,- հայտարարել է Մակրոնը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5216 անգամ
Լրահոս
Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am