«Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով Հայաստանում մասնավոր նախաձեռնությունների ընդլայնումը մեծ դեր ունի: Նրա համոզմամբ՝ դա աղքատությունը հաղթահարելու միակ արդյունավետ ուղին է: «Մասնավոր նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև պաշտպանական արդյունաբերությունը: Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան: Կարևոր է մասնավոր ներդրողների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության մեջ, որի համար անհրաժեշտ պայմանները կան` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Եվրոպական Միության հետ GSP+ առևտրի արտոնությունների մասին համաձայնագիրը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
