Վիեննայում ոչնչացված ահաբեկիչը ԻՊ հետեւորդ էր
Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետության» հետեւորդ էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանցագործի վրա եղել է պայթուցիկի մուլյաժով գոտի, նա զինված էր հրացանով, առավոտյան մամուլի ասուլիսում ասել է երկրի ՆԳ նախարարը։
Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում անհայտ անձանց խումբը իրագործել էր հարձակումների շարք։ Զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 15-ը։
