Թուրք մտավորականը մատնանշում է մինչ օրս շարունակվող ցեղասպանությունը
Թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն, դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, ասել է, որ դժվար է սպասել առերեսում Թուրքիայից:«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում: Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են»,- նշել է Չեթինօղլուն:
