Շատ են երեխաներ ու երիտասարդներ են վիրավորվել Մանչեսթրում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է,որ Մանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները: «Քսաներկու մարդ մահացել Է, 59-ը՝ վիրավորվել: Տուժածները գտնվում են Մեծ Մանչեսթրի շրջանի ութ տարբեր հոսպիտալներում: Շատերն օրհասական վիճակում են: Մենք գիտենք, որ վիրավորվածների եւ սպանվածների թվում շատ երեխաներ ու երիտասարդներ կան»,-լրագրողներին ասել Է Մեյը:
