Իրանը փաթեթ է բերել. Լուծում՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞

Արաքչին Իրանի ծրագիրը Բաքվից հետո ներկայացրել է Մոսկվայում

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը քննարկելու համար երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին ժամանել էր Մոսկվա։ Թեհրանի բանագնացը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի երկու փոխարտգործնախարարներին՝ Անդրեյ Ռուդենկոյին և Սերգեյ Ռյաբկովին։

Բուն դրույթները դեռ չեն հրապարակվում, Թեհրանն, այդուամենայնիվ, ընդգծում է, որ իր մշակած պլանը մի շարք առանձնահատկություններ ունի։ «Նախ, մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը»,- Մոսկվայի օդանավակայանում ասել է Իրանի փոխարտգործնախարարը, պնդելով, թե «Մինսկի խումբը գործունեության 30 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծումը գտնել։

Ծրագրի մյուս առանձնահատկությունը, ըստ դիվանագետի, դրա իրատեսականությունն է․ - «Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը, մանրամասնելով,- ծրագիրը ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Մոսկովյան այցից առաջ՝ երեկ, Իրանի փոխարտգործնախարարը մեկնել էր Բաքու և պլանը քննարկել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ, «Արաքչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում է ունեցել, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։ Ինքը՝ Արաքչին, այսօր ժամանելով Մոսկվա, ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, և Բաքուն դրական է գնահատել իրենց առաջարկները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ևս Թվիթերում արած գրառմամբ պնդել է, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին։

Միջնորդական այս առաքելության մասին Թեհրանը հայտարարել էր Ղարաբաղում վերսկսված պատերազմից մի քանի օր անց՝ չթաքցնելով, որ անհանգստացած է իր սահմանների մոտ շարունակվող հակամարտությամբ։

Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում

Ռազմական գործողությունների հնարավոր ընդարձակման և արտաքին ուժերի ներքաշման վտանգից բացի, ըստ փորձագետների, իրանական կողմը մտահոգվելու նաև այլ պատճառ ունի՝ Թուրքիայի միջնորդությամբ հակամարտության գոտի տեղափոխված գրոհայինները։

Փաստացի, այդ խմբերը տարիներ շարունակ Սիրիայում պայքարել են Թեհրանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի դեմ, իսկ այսօր հայտնվել են հենց Իրանի սահմանների մոտ։ Հոկտեմբերի սկզբին դեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր. - «Մեզ համար անընդունելի է, որ որոշ երկրներ ուզում են Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին մեր սահմանների մոտ տեղակայել»։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին էլ զգուշացրել էր. - «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու մասին լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։

«Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չէ, որ վերաբերում է, մենք շատ լուրջ հետևանքներ ենք տեսնում նաև ողջ տարածաշրջանի համար», - նախօրեին ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությանն ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Ռուսաստանի արտաքին հետախուզության տվյալներով, հակամարտության գոտի են տեղափոխվում հազարավոր ծայրահեղական գրոհայիններ Մերձավոր Արևելքից, բավական է նայել քարտեզին, և ակնհայտ կդառնա, որ նրանք հիմա կանգնած են հենց Իրանի սահմանին, Թեհրանը ծրագրո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - հարցրել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողը։ «Անշուշտ, ակնհայտ է, որ տարածաշրջանում ցանկացած անդրազգային կամ ահաբեկչական ուժի ներկայությունը կարող է է՛լ ավելի խորացնել առկա հակամարտությունը և նոր սպառնալիքներ ստեղծել։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ խնդրի լավագույն լուծումը կլինի համախմբել տարածաշրջանի երկրների ուժերը, գտնել կարգավորումն ու թույլ չտալ, որ ահաբեկչական ուժերը կենտրոնանան ու հաստատվեն մեր ռեգիոնում», - ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը, ընդգծելով՝ նաև այդ նպատակով է Թեհրանն ակտիվացնում ջանքերը խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ։

Իրանի գլխավոր բանագնաց եկավ Հայաստան

Իրանը շատ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման փաստից և իր անհանգստությունը փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին՝ գիշերը Երևանում պատասխանելով «Ազատության» հարցին: «Այո, շատ անհանգստացած ենք և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է: Ես շատ արդյունավետ քննարկում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ», - ասաց Արաղչին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Ծավալուն քննարկում էր, շատ արդյունավետ, շատ օգտակար։ Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ ընկալում ունենք ապագայի հեռանկարների վերաբերյալ», - նշեց իրանցի բարձրաստիճան դիվանագետը: Հարցին՝ որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության հիմնական կետերը, Արաղչին արձագանքեց. - «Ես մեր նախաձեռնությունը ներկայացրել եմ շահագրգիռ կողմերին, և մենք սպասում ենք, որ նրանք ուսումնասիրեն, քննարկեն դա, դրանից հետո արդեն պատրաստ կլինենք խոսել այդ տարրերի մասին»։

Մնացականյանը խոստացել է՝ Իրանի մոտեցումները ուսումնասիրել

Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:

Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ, և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին: «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը Իրանի ԱԳ փոխնախարարն արդեն ներկայացրել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում ու պատրաստվում է քննարկել նաև Անկարայում:

«Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները: Ծրագիրն ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը», նշել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Սպասենք Հայաստանի պաշտոնական պատասխանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4717 անգամ
Լրահոս
Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am