ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությունը շատ կարևոր էր. Լևոն Այվազյան
«Քաղաքական առումով շատ կարևոր էր, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց :Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը լարելու մեջ տրամաբանություն փնտրելը բարդ է։ Կարող են լինել և՛ տրամաբանական պատճառներ՝ սպասվող քաղաքական հանդիպումներ և այլն, և՛ անտրամաբանական։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը քաղաքական առումով կարևոր էր», - լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։ «Սահմանային իրավիճակը լարելով՝ Ադրբեջանը ռազմական խնդիր չի լուծում, պարզապես հոգեբանորեն ազդում է երկու երկրների հասարակությունների, միջազգային կառույցների վրա։ :Կարծում եմ՝ դեռևս շատ կլինեն նման հասցեական հայտարարություններ, որոնք կհորդորեն մեր հարևան պետության ղեկավարությանը զերծ մնալ նման գործողություններից», - ամփոփեց Լ. Այվազյանը։
